Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿՈԿՈՐԴԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«26» հուլիս 2024 թ. N 240-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿՈԿՈՐԴԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել կոկորդի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

26.07.2024 Ա. Ավանեսյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«26» հուլիս 2024 թվականի

N 240-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԿՈԿՈՐԴԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C32.0 Բուն սեփական ձայնային ապարատի

Բուն կոկորդի

Ձայնային ծալքի (իսկական)` ԱՀՃ

2) C32.1 Բուն ձայնային ապարատից վեր

Շերեփամակկոկորդային ծալքի (կոկորդային մասի)

Մակկոկորդի (վերլեզվային ոսկրից վար տեղամասը)` ԱՀՃ

Արտակոկորդային մասի

Կեղծ ձայնալարերի

Մակկոկորդի հետին (կոկորդային) մակերեսի

Կոկորդի փորոքային ծալքի, բացառությամբ` մակկոկորդի առաջնային մակերեսի (C10.1), շերեփամակկոկորդային ծալքի` ԱՀՃ (C13.1), ստորըմպանային մասի (C13.1), եզրային գոտու (C13.1)

3) C32.2 Բուն ձայնային ապարատից վար

4) C32.3 Կոկորդի աճառների

5) C32.8 Կոկորդի ախտահարումներ, որոնք դուրս են եկել վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

6) C32.9 Կոկորդի չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. ՎԵՐՁԱՅՆԱԼԱՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ (ԿՈԿՈՐԴԻ ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ԿԱՄ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾ)

T- Առաջնային ուռուցք

Tx` Առաջնային ուռուցքիչափերը հնարավոր չէ գնահատել

Tis` Ուռուցք տեղում

T1` Ուռուցքն ախտահարում է վերձայնալարային տարածության մեկ ենթակառուցվածք` առանց ձայնալարերի շարժունակության սահմանափակման

T2` Ուռուցքն ախտահարում է վերձայնալարային տարածության մեկից ավելի միմյանց հարող ենթակառուցվածքների լորձաթաղանթը կամ անցնում է ձայնալարերի լորձաթաղանթ կամ վերձայնալարային տարածությունից դուրս` նրան անմիջապես հարող շրջաններ (օր. լեզվարմատի, վալեկուլաների, տանձաձև ծոցի կողմնային պատի լորձաթաղանթ), առանց կոկորդի ֆիքսացիայի

T3` Ուռուցքն առաջ է բերում ձայնալարերի շարժունակության սահմանափակում կամ ներաճում է հետևյալ շրջաններ՝ հետմատանիաձև շրջան, առաջմակկոկորդային տարածություն, հարկոկորդային տարածություն և/կամ վահանաճառի միջային թիթեղ

T4a` Ուռուցքը ներաճում է վահանաճառի դրսային թիթեղ և/կամ կոկորդի սահմաններից դուրս՝ լեզվարմատի խորանիստ մկաններ, պարանոցի ուղիղ մկաններ, շնչափող, կերակրափող, վահանագեղձ

T4b` Ուռուցքը ներաճում է առաջողնաշարային տարածություն, միջնորմ, ընդգրկում քնային զարկերակները

բ. ԲՈՒՆ ՁԱՅՆԱԼԱՐԵՐ (ՄԻՋԻՆ ՀԱՏՎԱԾ)

T- Առաջնային ուռուցք

Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել

Tis` Ուռուցք տեղում

T1a` Ուռուցքն ախտահարում է մեկ ձայնալար

T1b` Ուռուցքն ախտահարում է երկու ձայնալար

T2` Ուռուցքը տարածվում է վեր կամ ստոր ձայնալարային տարածություն` ձայնալարի շարժունակության որոշակի սահմանափակմամբ կամ առանց սահմանափակման

T3` Ուռուցքը սահմանափակված է կոկորդով ձայնալարերի ֆիքսացիայով կամ ներաճում է հետևյալ շրջաններ՝ հետմատանիաձև շրջան, առաջմակկոկորդային տարածություն, հարկոկորդային տարածություն և/կամ վահանաճառի միջային թիթեղ

T4a` Ուռուցքը ներաճում է վահանաճառի դրսային թիթեղ և/կամ կոկորդի սահմաններից դուրս՝ լեզվարմատի խորանիստ մկաններ, պարանոցի ուղիղ մկաններ, շնչափող, կերակրափող, վահանագեղձ

T4b` Ուռուցքը ներաճում է առաջողնաշարային տարածություն, միջնորմ, ընդգրկում քնային զարկերակները

գ. ԵՆԹԱՁԱՅՆԱԼԱՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ (ՍՏՈՐԻՆ ՀԱՏՎԱԾ)

T- Առաջնային ուռուցք

Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել

Tis` Ուռուցք տեղում

T1` Ուռուցքը սահմանափակված է ենթաձայնալարային տարածությամբ

T2` Ուռուցքն ախտահարում է բուն ձայնալարերը դրանց շարժունակության սահմանափակմամբ կամ առանց սահմանափակման

T3` Ուռուցքը սահմանափակված է կոկորդով ձայնալարերի ֆիքսացիայով կամ ներաճում է հետևյալ շրջաններ՝ հետմատանիաձև շրջան, առաջմակկոկորդային տարածություն, հարկոկորդային տարածություն և/կամ վահանաճառի միջային թիթեղ

T4a` Ուռուցքը ներաճում է վահանաճառի դրսային թիթեղ և/կամ կոկորդի սահմաններից դուրս՝ լեզվարմատի խորանիստ մկաններ, պարանոցի ուղիղ մկաններ, շնչափող, կերակրափող, վահանագեղձ

T4b` Ուռուցքը ներաճում է առաջողնաշարային տարածություն, միջնորմ, ընդգրկում քնային զարկերակները

N- Ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել

N0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա

N1` Առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի, մեկ համակողմանի (իպսիլատերալ) ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

N2a` Համակողմանի (իպսիլատերալ), առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ-ից մեծ, բայց 6.0սմ-ից փոքր չափերի, մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-)

N2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի ENE -)

N2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

N3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

N3b` Ցանկացած ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում կլինիկորեն նշանակալի էքստրակապսուլյար աճով (ENE+)

pN- Պաթոմորֆոլոգիական դասակարգում

pNx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել

pN0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա

pN1` Համակողմանի (իպսիլատերալ), առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի ( ENE -)

pN2a` Համակողմանի (իպսիլատերալ), մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում առավելագույն հատույթում 3.0 սմ-ից փոքր և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ առավելագույն հատույթում 3.0սմ-ից մեծ 6.0սմ-ից փոքր` առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - )

pN2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

pN2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE-)

pN3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում` առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

pN3b` Համակողմանի (իպսիլատերալ) մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առավելագույն հատույթում 3.0 սմ-ից մեծ և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ համակողմանի, երկկողմանի և կոնտրլատերալ էքստրակապսուլյար աճով ցանկացած չափի բազմաթիվ ավշային հանգույցներ (ENE +) կամ կոնտրլատերալ ցանկացած չափի եզակի ավշային հանգույց` էքստրանոդալ աճով (ENE +)

M - Հեռավոր մետաստազներ

M0` Հեռավոր մետաստազներ չկան

M1` Առկա են հեռավոր մետաստազներ

G-Հյուսվածքաբանական չարորակացման աստիճան

Gx` Չարորակացման աստիճանը հնարավոր չէ գնահատել

G1` Բարձր տարբերակված չարորակ նորագոյացություն

G2` Միջին տարբերակման չարորակ նորագոյացություն

G3` Ցածր տարբերակված չարորակ նորագոյացություն

G4` Չտարբերակված չարորակ նորագոյացություն

Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M

0 TIS N0 M0

I T1 N0 M0

II T2 N0 M0

III T1-2 N0-1 M0

T3 N1 M0

IVA T0-3 N2 M0

T4a N0-2 M0

IVB T0-3, T4ab N3 M0

T4b N0-3 M0

IVC T1-4 N1-3 M1

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Քիթ-կոկորդ–ականջաբան-ուռուցքաբան, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ, ֆոնիատր

8) Գանգատներ ա. առանց գանգատների

բ. գանգատների առկայությամբ` ձայնի տեմբրի (հնչերանգի) փոփոխություն (մեկ ամիս և ավել, ունի հարաճուն բնույթ), ձայնի խզվածություն, ցավ կլման ժամանակ, կլման դժվարացում, արյունախխում, ցավ կոկորդում, որը ճառագայթում է ականջախեցի, տարբեր աստիճանի դժվարաշնչություն, ստրիդով ինսպիրատոր հևոց

9) Անամնեզ Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն

10) Զննման արդյունք/Ցուցում Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11) Հոսպիտալացման ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում` զննում ընդհանուր անզգայացման պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն 1 1 Շեղումների հայտնաբերում

2) Առկա չէ Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն, իմունոհիստոքիմիական հետազոտություն 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

Գործիքային հետազոտություններ

3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1

6) Առկա չէ Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

7) Առկա չէ Ռենտգենաբանական հետազոտություն 1 1

8) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1

9) Առկա չէ Օստեոսցինտիգրաֆիա 1 1

10) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա 1 1

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 մգ 150 մգ 4-6ամիս

2) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 600մգ 750մգ 4-6ամիս

3) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 300 մգ 350մգ 4-6ամիս

4) Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 150 մգ 180մգ 4-6ամիս

5) 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ սրվակ 21 օրը 1 անգամ 2000 մգ 4000մգ 4-6ամիս

6) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 500մգ դեղահատեր 21 օրը 1 անգամ 1500 մգ 5000 մգ 4-6 ամիս

7) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ սրվակ 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 85 հաբ 42500մգ 4-6 ամիս

8) 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 600 մգ 4-6 ամիս

9) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1000 մգ 1500 մգ 4-6 ամիս

10) Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ,1մգ/1մլ Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ շշիկ 21 օրը 1 անգամ 2մգ 2մգ 4-6 ամիս

11) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80մգ 100 մգ 4-6 ամիս

12) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս

13) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս

14) Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 400 մգ 800մգ 6-12 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) ա. խորդէկտոմիա, կոկորդի տարատեսակ մասնահատում (հեմիլարինգէկտոմիա), լարինգէկտոմիա,

բ. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական, մոդիֆիկացված արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա),

գ. էքսցիզիոն բիոպսիաներ (էնդոլարինգեալ և բաց),

դ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,

ե. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ և պլաստիկ, շնչափող-կերակրափողային շունտի տեղադրում ), կերակրափողային ձայնի զարգացման ուսուցում,

զ. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,

է. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա,

ը. բրախիթերապիա: 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։