Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՎԵՐԾՆՈՏԱՅԻՆ (ՀԱՅՄՈՐՅԱՆ) ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«29» հուլիս 2024 թ. N 241-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՎԵՐԾՆՈՏԱՅԻՆ (ՀԱՅՄՈՐՅԱՆ) ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

Հրամայում եմ

1. Հաստատել վերծնոտային (հայմորյան) ծոցերի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

29.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«29» հուլիս 2024 թվականի

N 241-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՎԵՐԾՆՈՏԱՅԻՆ (ՀԱՅՄՈՐՅԱՆ) ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C31.0 Վերծնոտային ծոցերի

Վերծնոտային (հայմորյան) ծոցերի

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) T- Առաջնային ուռուցք

Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել

Tis` Ուռուցք տեղում

T1` Վերծնոտային ծոցով սահմանափակվող ուռուցք առանց ոսկրերի ախտահարման

T2` Ուռուցքն ախտահարում է ոսկրերը տարածվելով կարծր քիմք և/կամ միջին քթային անցուղի, բացառությամբ վերծնոտային ծոցի հետին պատն ու թևակերպ ելունները

T3` Ուռուցքը ախտահարում է հետևյալ շրջաններից որևէ մեկը՝ վերծնոտային ծոցի հետին պատը, ակնակապճի ստորին կամ միջային պատը, թևակերպ փոսը, էթմոիդալ խորշիկները, ենթամաշկային հյուսվածքները

T4` Տեղային տարածված ուռուցք

T4a` Ուռուցքը ախտահարում է ակնակապճի կառուցվածքը, այտի մաշկը, ստորքունքային փոսությունը, մաղոսկրի ծակոտկեն թիթեղը, ճակատային կամ հիմային ծոցերը

T4b` Ուռուցքը ախտահարում է ակնակապիճն ամբողջությամբ, կարծրենին, միջին գանգափոսը, գանգուղեղային նյարդերը, քթըմպանը

N- Ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել

N0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա

N1` Առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի, մեկ համակողմանի (իպսիլատերալ) ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE - )

N2a` Համակողմանի (իպսիլատերալ)` առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ-ից մեծ, բայց 6.0սմ-ից փոքր չափերի, մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE-)

N2b` Համակողմանի` առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE - )

N2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն` հատույթում 6.0 սմ-ից փոքր ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE - )

N3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE - )

N3b` Ցանկացած ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում կլինիկորեն նշանակալի էքստրակապսուլյար աճով (ENE+)

pN- Պաթոմորֆոլոգիական դասակարգում

pNx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել

pN0` Ռեգիոնար մետաստազ չկա

pN1` Համակողմանի (իպսիլատերալ)` առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE - )

pN2a` Համակողմանի (իպսիլատերալ)` մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում առավելագույն հատույթում 3.0 սմ-ից փոքր և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ առավելագույն հատույթում 3.0սմ-ից մեծ 6.0սմ-ից փոքր, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

pN2b` Համակողմանի` առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր, բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

pN2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ` առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE-)

pN3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -)

pN3b` Համակողմանի (իպսիլատերալ)` մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում առավելագույն հատույթում 3.0 սմ-ից մեծ և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ համակողմանի երկկողմանի և կոնտրլատերալ էքստրակապսուլյար աճով` ցանկացած չափի բազմաթիվ ավշային հանգույցներ (ENE +) կամ կոնտրլատերալ ցանկացած չափի եզակի ավշային հանգույց էքստրանոդալ աճով (ENE +)

M- Հեռավոր մետաստազներ

M0` Հեռավոր մետաստազներ չկան

M1` Առկա է հեռավոր մետաստազներ

G-Հյուսվածքաբանական չարորակացման աստիճան

Gx` Չարորակացման աստիճանը հնարավոր չէ գնահատել

G1` Բարձր տարբերակված չարորակ նորագոյացություն

G2` Միջին տարբերակման չարորակ նորագոյացություն

G3` Ցածր տարբերակված չարորակ նորագոյացություն

G4` Չտարբերակված չարորակ նորագոյացություն

Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M

0 TIS N0 M0

I T1 N0 M0

II T2 N0 M0

III T1-2 N1 M0

T3 N0-1 M0

IVA T0-3 N2 M0

T4a N0-2 M0

IVB T0-3, T4ab N3 M0

T4b N0-3 M0

IVC T1-4 N1-3 M1

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Քիթ-կոկորդ–ականջաբան-ուռուցքաբան, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ

8) Գանգատներ ա. առանց գանգատների

բ. գանգատների առկայությամբ` քթային շնչառության դժվարացում/ բացակայություն, ծանրալսություն, փակ ռնգախոսություն, ծանրության զգացում դեմքի շրջանում, գլխացավ, քթային արյունահոսություն, արտադրություն քթի խոռոչից, դեմքի և արտաքին քթի ուրվագծերի ձևախախտում, պարանոցի շրջանում ուռուցքային գոյացությունների առկայություն, երկտեսություն

9) Անամնեզ Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն

10) Զննման արդյունք/Ցուցում Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր-ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11) Հոսպիտալացման ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում զննում ընդհանուր անզգայացման պայմաններում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն 1 1 Շեղումների հայտնաբերում

2) Առկա չէ Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն,

իմունոհիստոքիմիական հետազոտություն (այդ թվում AE1/3, beta catenin, CD45, CD99, CDX2, chromogranin, CK5/6, CK7, CK20, EBER1, EMA/MUC1, HPV, INI1, myogenin, NUT, p16, p40, S100, SMA, SOX10, synaptophysin) 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

Գործիքային հետազոտություններ

3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1

6) Առկա չէ Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

7) Ա Առկա չէ Ռենտգենաբանական հետազոտություն 1 1

8) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1

9) Առկա չէ Օստեոսցինտիգրաֆիա 1 1

10) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա-տոպոմետրիա 1 1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջի-նացված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խա-կանու-թյուն Մի-ջին օրա-կան չափա-քա-նակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քա-նակ Օրե-րի քա-նակ

1) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 մգ 150 մգ 4-6ամիս

2) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 600մգ 750մգ 4-6ամիս

3) Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ, 30մգ/5մլ, 6մգ/մլ, Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ, 30մգ/5մլ, 6մգ/մլ, սրվակ 21 օրը 1 անգամ 300 մգ 350մգ 4-6ամիս

4) Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 150 մգ 180մգ 4-6ամիս

5) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 21 օրը 1 անգամ 2000 մգ 4000մգ 4-6ամիս

6) 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 մգ 5000 մգ 4-6 ամիս

7) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 500մգ դեղահատեր 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 85 հաբ 42500մգ 4-6 ամիս

8) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 600 մգ 4-6 ամիս

9) Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 10մգ/2մլ, Ցիկլոֆոսֆան լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 200մգ շշիկ 21 օրը 1 անգամ 1000 մգ 1500 մգ 4-6 ամիս

10) Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ,1մգ/1մլ Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ շշիկ 21 օրը 1 անգամ 2մգ 2մգ 4-6 ամիս

11) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80մգ 100 մգ 4-6 ամիս

12) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս

13) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս

14) Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ շշիկ 21 օրը 1 անգամ 400 մգ 800մգ 6-12 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) ա. հայմորոտոմիա, էթմոիդոտոմիա, ռինոտոմիա՝ գոյացության լայն բացազատմամբ,

բ. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա),

գ. էքսցիզիոն բիոպսիաներ,

դ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,

ե. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ և պլաստիկ),

զ. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,

է. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային բուժում

ը. բրախիթերապիա: 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։