Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

12.03.1998թ.

ք. Երևան N 62

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.01.98 թ. «Արժեթղթերի շուկայում իրականացվող կանոնակարգվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշումը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Հաստատում եմ Արժեթղթերի շուկայում խորհրդատվական գործունեության օրինակելի կանոնակարգը (կցվում է):

Նախարար` Ա. Դարբինյան

հաստատված է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐի ԹԻՎ ___ ՀՐԱՄԱՆՈՎ

___ ______ 199 թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_________________

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

____________________

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և (կամ) ԿՆԻՔԸ

___ ______ 199 թ.

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է ______________________________

հայտատուի լրիվ անվանումը

(այսուհետև` ինվեստիցիոն խորհրդատու) կողմից արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմաններն ու ձևերը:

1.2. Սույն կանոնակարգի համաձայն խորհրդատվական գործունեությունը իրականացվում է, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով, ուղղակիորեն կամ հրապարակումների և գրառումների միջոցով արժեթղթերի, արժեթղթերի գների, ներդրումների, արժեթղթերի շուկայում արժեքի գնահատման, արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ, ինչպես նաև արժեթղթերի շուկայի վերաբերյալ կատարում են վերլուծությունների հրապարակումներ (այն չի ներառում զանգվածային լրատվական միջոցները, ֆինանսական և տնտեսագիտական թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունները):

2. Խորհրդատվական ծառայության շրջանակները

2.1. Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց:

2.2. Ծառայությունները մատուցվում են հետևյալ ուղղություններով.1.

● խորհրդատվություն թողարկողներին` արժեթղթերի շուկայի միջոցով ներդրումների ներգրավման, արժեթղթերի գնի հայտնաբերման և գնահատման հարցում,

● խորհրդատվություն ներդրողներին` արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու վերաբերյալ,

● խորհրդատվություն արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վերջիններիս գործունեության վերաբերյալ,

● խորհրդատվություն անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման վերաբերյալ,

● խորհրդատվություն արժեթղթերի տեսակների, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,

● արժեթղթերի շուկայի վերաբերյալ վերլուծական աշխատանքների իրականացում և վերլուծական տվյալների տրամադրում:

3. Խորհրդատվական ծառայության իրավական հիմքերը

3.1. Խորհրդատվական գործառնությունները իրականացվում են խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով:

Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

3.2. Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը ներառում է`

ա) պայմանագրի կնքման տեղն ու ամսաթիվը,բ) կողմերի լրիվ անվանումները, անունը, հասցեները, կապի միջոցները և լիազորված անձանց անձնագրային տվյալները,գ) խորհրդատվական ծառայության շրջանակները և կոնկրետ խնդիրները,դ) կողմերի պարտավորությունները և իրավունքները,ե) խորհրդատվական ծառայության դիմաց վճարման չափն ու կարգը,զ) կողմերի պատասխանատվությունը,է) պայմանագրի գործունեության ժամկետը,ը) կողմերի (լիազորված անձանց) ստորագրությունները և կնիքը (առկայության դեպքում):թ) ՀՀ օրենքներին չհակասող այլ կետեր:

4. Խորհրդատվական ծառայությունից օգտվելու միջոցները ԵՎ վճարումը

4.1. Հաճախորդը խորհրդատվություն կարող է ստանալ.

● ներկայանալով ինվեստիցիոն խորհրդատուի գրասենյակ,

● հեռախոսային կապի միջոցով,

● նամակի միջոցով,

● ֆաքսի միջոցով,

● կապի այլ միջոցներով:

4.2. Խորհրդատվական ծառայությունների վճարման չափը եվ ժամկետները սահմանվում են պայմանագրով:

5. Գրավոր ԵՎ բանավոր խորհրդատվություն

5.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդի միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում, խորհրդատվական ծառայությունների մատուցումը իրականացվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բանավոր խորհրդատվություն մատուցելու դեպքում խորհրդատվության հետևանքով ստացված արդյունքի պատասխանատվությունը չի ընկնում ինվեստիցիոն խորհրդատուի վրա:

6. Այլ դրույթներ

6.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդների միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

_________

.1սույն կետի ուղղությունները չեն սահմանափակվում և կարող են նշվել նաև այլ ուղղություններ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14.04.1998 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800101

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։