Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 336-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«06» ՕԳՈՍՏՈՍԻ 2024 թ.

քաղ. Երևան N 468-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 336-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 26-ի «Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով ընդհանուր ժողովի գումարման և անցկացման կարգը սահմանելու մասին» N 336-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 5-րդ կետը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ.

«Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրության հարցը համարվում է ներառված Ընդհանուր ժողովի օրակարգում:»,

2) Հավելվածի 13-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել.

«, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի» բառերը,

3) Հավելվածի 16-րդ կետում «մեծամասնությամբ:» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

8/6/2024 Գ. Մինասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։