ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» օգոստոսի 2024 թվական
ք. Երևան N 13-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ Աղյուսակ/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետում «2700-4800 ՄՀց» հաճախականային տիրույթում
« 3 600 – 4 200
ՖԻՔՍՎԱԾ
ՖԻՔՍՎԱԾ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (տիեզերք -Երկիր)
Շարժական 3 600 – 4 200
ՖԻՔՍՎԱԾ
ՖԻՔՍՎԱԾ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (տիեզերք - Երկիր)
Շարժական
»
բառերը փոխարինել
« 3 600 – 4 200
ՖԻՔՍՎԱԾ
ՖԻՔՍՎԱԾ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (տիեզերք - Երկիր)
ՇԱՐԺԱԿԱՆ 3 600 – 4 200
ՖԻՔՍՎԱԾ
ՖԻՔՍՎԱԾ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (տիեզերք - Երկիր)
ՇԱՐԺԱԿԱՆ
»
բառերով:
2) Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «3400-3936» բառերը փոխարինել «3400-3600 ՄՀց, 3800-3936 ՄՀց բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
8/6/2024
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: