Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի Հ.2817-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3027-Ա «07» օգոստոսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի Հ.2817-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Սոսիկ Գալստյանի 30.07.2024թ. հ.Դ-97124-24 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 25-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2817-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.08.2024թ.

հ. 3027-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Լուսինե Ղազարյան և Ռուզաննա Լևոնյան Սարի թաղ 4-րդ փողոց, հ.1ա բնակելի տուն Սարի թաղ 4-րդ փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.07.2024թ. հ.8838 վկայագիր և սեփ. վկ. հ.507506/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 4-րդ փողոց, հ.1/1 01053EDNKUJ4

2 Մելինե և Արման Մաթևոսյաններ

/սեփականատեր/ Վ.Տերյան փողոց, հ.3 շենք, հ.27/3 բնակարան Մելինե և Արման Մաթևոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վ. Տերյան փողոցի հ.3 շենքի հ.27/3 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.11072024-01-0350, ընդհ. բաժն. 20.81քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 16.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.3 շենք, բն.27/5 01063KMEJDCU

3 Հովհաննես Պողոսյան

/լիազորված անձ/

Սոֆիա Պողոսյան

/սեփականատեր/ Գ. Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.10 շենք, հ.4/1 բնակարան Սոֆիա Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.4/1 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29042024-01-0307, ընդհ. 3.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 23.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.10 շենք, բն.4/2 01013QW6P6Z7 0078

4 Լարիսա Միքայելյան Սահակ Պարթևի /Սիլիկյան 10-րդ/ փողոց, հ.27 հողամաս Լարիսա Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, Սահակ Պարթևի /Սիլիկյան 10-րդ/ փողոցի հ.27 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.31102013-01-0173/ բաժանման հատակագծով առանձնացվող 61.6քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Սահակ Պարթևի փողոց, հ.27/2 01013WPQGTM7

5 Սոսիկ Գալստյան Նուբարաշեն 17-րդ փողոց, հ.17 հողամաս Սոսիկ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշեն 17-րդ փողոցի հ.17 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.03122012-01-1827/ բաժանման հատակագծով առանձնացվող 601.34քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն 17-րդ փողոց, հ.17/3 01103YNWX3NG

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։