ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1231-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1443-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածի ցանկը 104-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 105-113-րդ կետերով․
« 105. 2918199800 Կարբոնաթթուներ՝ սպիրտային խումբ պարունակող, սակայն այլ թթվածնակիր ֆունկցիոնալ խումբ չպարունակող, դրանց անհիդրիդները, հալոգենան-հիդրիդները, պերօքսիդները, պերօքսիթթուները և դրանց ածանցյալները Կարբոնաթթու (լիմոնաթթու, գինեթթու, խնձորաթթու) կգ 1 200 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 2 160 000
106. 3302101000 Ըմպելիքների արդյունաբերական արտադրության համար օգտագործվող պատրաստուկներ, որոնք պարունակում են ըմպելիքները բնութագրող համ և հոտ հաղորդող բոլոր բաղադրիչները՝ 0,5% ծավալային բաժնից ավելի սպիրտի պարունակությամբ։ Արտադրության մեջ օգտագործվող հոտավետ նյութեր կգ 5 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 55 000 000
107. 3905999090 Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ՝ սկզբնական ձևերով. վինիլային այլ պոլիմերներ՝ սկզբնական ձևերով Պոլիվինիլ-պոլիպի ռոլիդոն՝ գինենյութի կայունացման համար նախատեսված կգ 1 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 4 500 000
108. 7326909807 Արտադրա-տեսակներ սև մետաղներից կռած կամ դրոշմած, բայց առանց հետագա մշակման Մետաղյա խտարարներ կգ 2 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 10 500 000
109. 7304410008 Հարթ գլանվածք՝ պատրաստված կոռոզիոն դիմացկուն պողպատից, 600 մմ-ից պակաս լայնությամբ Պողպատյա գլանվածք 4,75 մմ հաստությամբ կամ ավելի կգ 50 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 250 000 000
110. 7306111000 Խողովակներ և այլ սնամեջ պրոֆիլներ (օրինակ՝ բաց կարով կամ եռակցված, գամված կամ միացված նույն ձևով), գունավոր մետաղներից Խողովակներ եռակցված, պատրաստված կոռոզիակայուն պողպատից կգ 50 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 200 000 000
111. 7010909101 Ապակյա անգույն շիշ Ապակյա թափանցիկ շիշ գինի շշալցնելու համար հատ 500 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 350 000 000
112. 7010904700 Ապակյա անգույն շիշ Ապակե տարաներ՝ անգույն ապակուց՝ 0,15 լ-ից պակաս անվանական
տարողությամբ հատ 500 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 400 000 000
113. 4504902000 Կոնյակի խցան Խցաններ պատրաստված ագլոմերացված խցաններից (կապակցիչով
կամ առանց) հատ 50 000 ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ ԵՄ,
Չինաստան, Վրաստան, ԱՄԷ 50 000 000
».
2) հավելվածի ցանկի «Ընդամենը» պարբերությունում «8 840 088 776» թիվը փոխարինել «10 162 248 776» թվով։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
08.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ