ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1210-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 1500-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան
08.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
օգոստոսի 8-ի N 1210-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1500-Ա որոշման
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
NN
ը/կ Հաստիքի անվանումը Պաշտոնի տեսակը (խումբը) Հաստիքային
միավորի քանակը
1. Հանձնաժողովի նախագահ Ինքնավար 1
2. Հանձնաժողովի անդամներ Ինքնավար 4
3. Հանձնաժողովի նախագահի
օգնական Հայեցողական 2
4. Հանձնաժողովի անդամների
օգնական Հայեցողական 4
5. Գլխավոր քարտուղար Քաղաքացիական
ծառայություն 1
Հայտարարագրերի վերլուծության վարչություն
6. Վարչության պետ Քաղաքացիական
ծառայություն 1
Հայտարարագրման բաժին
7. Բաժնի պետ Քաղաքացիական
ծառայություն 1
8. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 4
9. Ավագ մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 2
Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժին
10. Բաժնի պետ Քաղաքացիական
ծառայություն 1
11. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 2
12. Ավագ մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 1
Վարույթների և իրավական ապահովման վարչություն
13. Վարչության պետ Քաղաքացիական
ծառայություն 1
14. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 5
15. Ավագ մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 2
Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչություն
16. Վարչության պետ Քաղաքացիական
ծառայություն 1
17. Գխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 4
Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն
18. Վարչության պետ Քաղաքացիական
ծառայություն 1
19. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 2
Մեթոդական աջակցության վարչություն
20. Վարչության պետ Քաղաքացիական
ծառայություն 1
21. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 1
Բարեվարքության ուսումնասիրության վարչություն
22. Վարչության պետ Քաղաքացիական
ծառայություն 1
23. Գլխավոր մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 9
24. Փաստաթղթավար Քաղաքացիական
ծառայություն 2
25. Մարդկային ռեսուրսների
կառավարման մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 1
26. Բարեվարքության հարցերով
կազմակերպիչ Քաղաքացիական
ծառայություն 1
27. Գլխավոր հաշվապահ Քաղաքացիական
ծառայություն 1
28. Գնումների մասնագետ Քաղաքացիական
ծառայություն 1
Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ
29. Համակարգչային ցանցի
ադմինիստրատոր 1
30. Հավաքարար 2
31. Վարորդ 1
Ընդամենը 62
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
09.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ