Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 օգոստոս 2024 թ. N 257-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 10-ի «Ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված խորհրդատվության անցկացման և ծխախոտի կախվածության վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանի՝

1) նախաբանում «օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը» բառերը փոխարինել «օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը» բառերով․

2) հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ծխախոտի օգտագործումը հանրային առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկն է, որը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան և հաշմանդամության։».

3) հավելվածի «Հարցում և խորհրդատվություն» բաժնի 1.6.2.2. կետում «հաշմանդամացում» բառը փոխարինել «հաշմանդամություն» բառով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

12.08.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։