ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2024 թվականի N 86-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2028 թվականի նոյեմբերի 16-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունվարի 18-ի N 86-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական
բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտա-
հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե-
կություն-
ներ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 8418690008 Սառույց
արտադրող սարք BF5000 Օրական արտադրելու է 5 տոննա սառույց՝ ձկան փաթեթավորման
համար: կգ 1 400 Չինաստան Չինաստան 6 494 924
2. 3923100000 Պլ. տարաներ 660, 780, 800 լիտր
տարողությամբ տարաներ, որոնք օգտագործվում են ձկան տեղափոխման
համար կգ 1 592 Չինաստան Չինաստան 4 139 475
3. 8539490000 Ուլտրամանուշակա-
գույն լամպեր արտադրատարածքի մանրէազերծման համար Լամպերը ախտահանում են այն տարածքը, որտեղ գտնվում են` ուլտրամանուշակագ ույն ճառագայթման
միջոցով: հատ 34 Չինաստան Չինաստան 216 713
4. 8716800000 Ձեռքի մեխանիկական հիդրավլիկ սայլակներ 2.5 տոննա տարողության ձեռքի
մեխանիկական ամբարձիչները օգտագործվելու են գործարանում ձկան տեղափոխման
համար: հատ 6 Չինաստան Չինաստան 437 131
5. 9405110033 Մետաղյա հիմքով ԼԵԴ լուսատուներ առաստաղի Պահեստային տարածքի համար նախատեսված էներգախնայող լույսեր 210 վատտ
հզորությամբ: կգ 63.8 Չինաստան Չինաստան 299 353
6. 9405420033 Մետաղյա հիմքով ԼԵԴ լուսատուներ արտաքին լուսավորման համար Ընդհանուր տարածքի լուսավորման նախատեսված էներգախնայող լույսեր 50, 100, 200
վատտ հզորությամբ: կգ 67.5 Չինաստան Չինաստան 333 792
7. 8704219801 Սառնարան-բեռնատար Ներքին տրանսպորտը և
առաքվող բեռների որակը պահպանելու համար նախատեսվում է օգտագործել այս մեքենան Mersedes
Sprinter 2015: հատ 1 - Շվեդիա 6 425 263
8. 8704219801 Սառնարան-բեռնատար Ներքին տրանսպորտը և առաքվող բեռների որակը պահպանելու համար նախատեսվում է օգտագործել այս
մեքենան VW Craſter: հատ 1 - Շվեդիա 5 140 211
9. 8704219801 Բեռնատար ֆուրգոն OPEL COMBO ECOFLEX 02/2015Թ․
1.2 L ԴԻԶԵԼԱՅԻՆ TURBO
VIN:W0L6WYC1AG9571
817 Սառնարան բեռնատար մեքենա, նախատեսված ձկնամթերքի տեղափոխման համար։ հատ 1 Թուրքիա Վրաստան 2 363 994
10. 8704319801 Վերելակով MERCEDES-BENZ SPRINTER 2015Թ. ԲԵՆԶԻՆԱՅԻՆ CNG 1.8Լ VIN:WDB9061551N6152
09 Սառնարան բեռնատար մեքենա, նախատեսված ձկնամթերքի տեղափոխման համար։ հատ 1 Գերմանիա Շվեդիա 5 773 060
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 3923100000 Պլ․ տարա ձկան տեղափոխման համար 800 լիտր
տարողության Պլ․ տարա, որն օգտագործվում է ձկան տեղափոխման
համար։ կգ 74 Չինաստան Չինաստան 149 169
2. 0302118000 Ծիածանափայլ իշխան պաղեցված Ձկնամթերքը ծառայելու է որպես հումք թափոնների ստացման և հետագա
վերամշակման համար։ կգ 100 000 Իրան Իրան 256 000 000
3. 0303149000 Ծիածանափայլ իշխան սառեցրած Ձկնամթերքը ծառայելու է որպես
հումք թափոնների
ստացման և հետագա
վերամշակման համար։ կգ 100 000 Իրան Իրան 256 000 000
4. 0302118000 Ծիածանափայլ իշխան պաղեցված Ձկնամթերքը ծառայելու է որպես հումք թափոնների ստացման և հետագա
վերամշակման համար։ կգ 100 000 Նորվեգիա Նորվեգիա 393 600 000
5. 0303149000 Ծիածանափայլ իշխան սառեցրած Ձկնամթերքը ծառայելու է որպես հումք թափոնների ստացման և հետագա
վերամշակման համար։ կգ 100 000 Նորվեգիա Նորվեգիա 393 600 000
Ընդամենը 1 330 973 085
(հավելվածը լրաց., փոփ. 15.08.24 N 1297-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ