ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1407-Ա «11» ապրիլի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտո-տրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձի (երեխա) կամ անձանց փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
11.04.2024թ.
հ. 1407-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականացման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Պարգև Համբարձումյան Նույնականացման
քարտ 014862478 86 FF 555 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
2 Տիգրան Հարությունյան Անձնագիր
AR 0352054 36 AA 059 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
3 Ժորա Տոնոյան Ծննդյան վկ.
ԱԲ 111627 27 OO 299 Խաչատուր Տոնոյան 31.12.2024թ.
4 Հենրի Շահինյան Նույնականացման
քարտ 014622765 36 QM 277 Հայկ Շահինյան 01.09.2024թ.
5 Նելա Սարգսի Ավանեսյան (Հակոբյան) Անձնագիր
AT 0643721 60 XX 044 Արմեն Հակոբյան 31.12.2024թ.
6 Թելման Զոհրաբյան Անձնագիր
AL 0675551 41 KH 441 Կարեն Հովհաննիսյան 31.12.2024թ.
7 Ալիկ Այվազյան Անձնագիր
AT 0252611 37 DK 495 փոխադրվում է ինքնուրույն 01.10.2024թ.
8 Վահե Սարգսյան Նույնականացման
քարտ 015084247 01 AA 107 Սալվատոռ Սարգսյան 01.05.2024թ.
9 Աշոտ Մուրադյան Նույնականացման
քարտ 004055497 71 VY 770 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
(հավելվածը փոփ. 14.08.24 N 3090-Ա)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան