Անցնել բովանդակությանը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«19» օգոստոսի 2024 թ. N 335-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել.

1) 2024-2025 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2024-2025 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

«19» օգոստոսի 2024 թ.

ք. Երևան 8/19/2024

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի օգոստոսի 19-ի

N 335-Ն հրամանի

ՑԱՆԿ

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

Հ/Հ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Լոր 2024 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 111300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2. Քարակաքավ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18220 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3. Թխակապույտ աղավնի 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 43500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4. Անտառային աղավնի 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև նոյեմբերի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1050 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5. Կռնչան բադ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6. Սուլող մրտիմն 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7. Սև փարփար 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8. Եղեգնահավ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 9000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9. Մորակտցար 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10. Նապաստակ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11. Փորսուղ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 140 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12. Քարակզաքիս 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 345 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13. Վայրի խոզ 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 29-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14. Աղվես 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։