Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-09-01-ից մինչև 2025-09-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2024 թվականի N 1323-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նկարագրված՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝

1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ՝

ա. ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։ Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին,

բ. ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված uեփականության oբյեկտների oտարման, քանի որ դրանք գտնվում են Ակադեմիական քաղաքի համար նախատեսված կառուցապատման գոտում, և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ու համապատասխան ենթակառուցվածքների կառուցումն առանց դրանց օտարման:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում 2025 թվականի սեպտեմբերի 30-ը.

3) Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինն Արագածոտնի մարզպետն է.

4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում են Երևանի քաղաքապետին.

5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթները Երևան քաղաքի վարչական տարածքում իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում իրականացնում է Արագածոտնի մարզպետը.

6) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում.

7) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ ձեռք բերողի միջոցների հաշվին:

3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Արագածոտնի մարզպետին uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 28-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN

ը/կ Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն Կադաստրային ծածկագիրը Նպատակային նշանակությունը

1 Երևան, Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 86/1 01-001-0525-0003 գյուղատնտեսական

2 Երևան, Աջափնյակ Սիլիկյան 12-րդ փողոց 86/2 01-001-0525-0004 արդյունաբերության,

ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

3 Երևան, Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/20 հողամաս 01-001-0611-0039, 01-001-0611-0045,

01-001-0611-0046 գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

4 Երևան, Աջափնյակ 01-001-0403-0001 գյուղատնտեսական

5 Երևան,Աջափնյակ 01-001-0519-0001 գյուղատնտեսական

6 Երևան,Աջափնյակ 01-001-0520-0001 գյուղատնտեսական

7 Երևան,Աջափնյակ 01-001-0521-0001 գյուղատնտեսական

8 Երևան,Աջափնյակ 01-001-0522-0002 գյուղատնտեսական

9 Երևան,Աջափնյակ 01-001-0525-0001 հատուկ պահպանվող

տարածքների հողեր

10 Երևան,Աջափնյակ 01-001-0525-0005 գյուղատնտեսական

11 Երևան,Աջափնյակ 01-001-0526-0001 հատուկ պահպանվող

տարածքների հողեր

12 Երևան,Աջափնյակ 01-001-0530-0001 գյուղատնտեսական

13 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0001 հատուկ պահպանվող

տարածքների հողեր

14 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0004 գյուղատնտեսական

15 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0010 բնակավայրերի

16 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0017 բնակավայրերի

17 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0041 արդյունաբերության,

ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

18 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0047 բնակավայրերի

19 Երևան,Աջափնյակ 01-001-1264-0001 գյուղատնտեսական

20 Երևան,Աջափնյակ 01-001-1268-0001 գյուղատնտեսական

21 Երևան,Աջափնյակ 01-001-1269-0001 բնակավայրերի

22 Երևան,Աջափնյակ 01-001-1305-0001 գյուղատնտեսական

23 Երևան,Աջափնյակ 01-001-1306-0001 գյուղատնտեսական

24 Երևան,Աջափնյակ 01-001-1307-0001 գյուղատնտեսական

25 Երևան,Աջափնյակ 01-001-1309-0001 գյուղատնտեսական

26 Երևան,Աջափնյակ 01-001-1311-0001 գյուղատնտեսական

27 Երևան,Աջափնյակ 01-001-1512-0001 բնակավայրերի

28 Երևան,Աջափնյակ 01-001-1272-0001 բնակավայրերի

29 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0005 բնակավայրերի

30 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0011 բնակավայրերի

31 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0040 էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների

օբյեկտների հողեր,

32 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0003 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

33 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0002 գյուղատնտեսական, հատուկ պահպանվող տարածքների հողեր

34 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0020 արդյունաբերության,

ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

35 Երևան,Աջափնյակ 01-001-0530-0004 բնակավայրերի

36 Երևան,Աջափնյակ 01-001-1304-0001 գյուղատնտեսական

37 Երևան,Աջափնյակ 01-001-1266-0001 գյուղատնտեսական

38 Երևան,Աջափնյակ 01-001-1265-0001 գյուղատնտեսական

39 Երևան,Աջափնյակ 01-001-0521-0006 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

40 Երևան,Աջափնյակ 01-001-0521-0007 արդյունաբերության,

ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

41 Երևան,Աջափնյակ 01-001-0521-0008 արդյունաբերության,

ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

42 Երևան,Աջափնյակ 01-001-0522-0004 բնակավայրերի

43 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 84

հողամաս 01-001-0522-0005 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

44 Երևան,Աջափնյակ գ.Հաղթանակ 1-ին փողոց 1/20 հողամաս 01-001-0525-0002 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

45 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/7 01-001-0530-0005 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

46 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/6 01-001-0530-0006 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

47 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/4 01-001-0530-0008 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

48 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78 01-001-0530-0009 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

49 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0013 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

50 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0021 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

51 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0022 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

52 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0025 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

53 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0026 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

54 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0027 բնակավայրերի

55 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0028 բնակավայրերի

56 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0030 բնակավայրերի

57 Երևան,Աջափնյակ 01-001-1271-0001 բնակավայրերի

58 Երևան,Աջափնյակ 01-001-5010-0001 բնակավայրերի

59 Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ 02-095-0213-0043 գյուղատնտեսական

60 Երևան,Աջափնյակ 01-001-0611-0016 բնակավայրերի

61 Երևան,Աջափնյակ 01-001-0402-0001 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

62 Երևան,Աջափնյակ 01-001-0530-0002 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

63 Երևան,Աջափնյակ 01-001-0530-0003 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

64 Երևան,Աջափնյակ 01-001-0530-0007 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

65 Երևան,Աջափնյակ 01-001-0530-0010 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

66 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց վերջնամաս 01-001-0403-0038 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

67 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/1 շինություն 01-001-0403-0039 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

68 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/2 շինություն 01-001-0403-0040 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

69 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52 01-001-0403-0041 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

70 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամաս կից արտադրամաս 01-001-0403-0042 բնակավայրերի

71 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/5 01-001-0403-0043 բնակավայրերի

72 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 60/1 01-001-0403-0045 բնակավայրերի

73 Երևան,Աջափնյակ Սիլիկյան

թաղամասի 12-րդ փողոց 55/2 շինություն 01-001-0403-0047 բնակավայրերի

74 Երևան,Աջափնյակ Սիլիկյան 12-րդ փողոց 55/3 բնակելի տուն 01-001-0403-0048 բնակավայրերի

75 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/4 արտադրամաս 01-001-0403-0050 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

76 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 72/8

տարածք 01-001-0403-0058 բնակավայրերի

77 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104 01-001-0521-0003 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

78 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104/1 01-001-0521-0010 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

79 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78 01-001-0530-0013 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

80 Երևան,Աջափնյակ Սպանդարյան արդյունաբերական հանգույցում արտադրամաս 01-001-0611-0006 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

81 Երևան, Աջափնյակ գ. Հաղթանակ փողոց Սպանդարյան արդյունաբերական հանգույց 01-001-0611-0008 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

82 Երևան,Աջափնյակ Սպանդարյան

թաղամաս 01-001-0611-0009 բնակավայրերի

83 Երևան,Աջափնյակ Սպանդարյան թաղամաս 5/7 01-001-0611-0012 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

84 Երևան,Աջափնյակ Սիլիկյան

թաղամաս ավտոձեռնարկություն 01-001-0611-0035 բնակավայրերի

85 Երևան,Աջափնյակ Հաղթանակի 1-ին

փողոց 1-ին նրբանցք 77 01-001-0611-0036 բնակավայրերի

86 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 128/8 01-001-0611-0044 բնակավայրերի

87 Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս 02-095-0213-0030 գյուղատնտեսական

88 Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս 02-095-0213-0031 գյուղատնտեսական

89 Մարզ Արագածոտն, համայնք

Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս 02-095-0213-0032 գյուղատնտեսական

90 Մարզ Արագածոտն, համայնք

Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս 02-095-0213-0033 գյուղատնտեսական

91 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104 01-001-0521-0004,

01-001-0521-0011 արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

92 Երևան,Աջափնյակ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/18 01-001-0611-0048, 01-

001-0611-0049 գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ

արտադրական նշանակության

93 Երևան,Աջափնյակ 01-001-0526-0002 հատուկ պահպանվող տարածքների հողեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։