Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«22» օգոստոսի 2024 թվական

ք. Երևան N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 4-րդ կետի 4-րդ ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով.

2) 4-րդ կետի 5-րդ ենթակետի` «Փոստային վճարման պետական նշանների անվանումը» սյունակի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» բառերը փոխարինել «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» բառերով և «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.

3) 5-րդ կետի 7-րդ ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով.

4) 5-րդ կետի 9-րդ ենթակետի՝ «Անվանագինը (դրամ)» սյունակը լրացնել «380» թվով և «Տպաքանակը (հատ)» սյունակի «10 000» թիվը փոխարինել «10 000x2» թվերով.

5) Հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ

« 5) Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակ 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 400 1000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. 33-րդ ամառային օլիմպիական խաղեր «Փարիզ-2024» թեմային նվիրված «XXXIII ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. SUMMER OLYMPIC GAMES. PARIS 2024» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Միջազգային. Համաշխարհային փոստային միության 150-ամյակ թեմային նվիրված «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿ. 150 YEARS OF ENABLING COMMUNICATION AND EMPOWERING PEOPLES ACROSS NATIONS» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Միջազգային. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես թեմային նվիրված «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. WCIT 2024 ARMENIA. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WCIT 2024/digitec» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի.

4) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի.

5) Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2001. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ. HOVHANNES BADALYAN. ՀԱՅ ԵՐԳԻՉ. ARMENIAN SINGER» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի.

6) Մեծանուն հայեր. Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ. Armenian painter» և «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «ՊԱՐԱՀԱՆԴԵՍ ՓՈՂՈՑՈՒՄ (ՀՈՒԼԻՍԻ 14)». “Ball in the street (July 14)”. 1908» 2 նամականիշի, համաձայն N 6 և N 7 հավելվածների.

7) Կրոն և մշակույթ. Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ. 100.TH ANNIVERSARY OF THE FOUNDATION OF YEREVAN STATE CHOREOGRAPHIC COLLEGE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 8 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. 33-րդ ամառային օլիմպիական խաղեր «Փարիզ-2024» թեմային նվիրված «XXXIII ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. SUMMER OLYMPIC GAMES. PARIS 2024» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

2) Միջազգային. Համաշխարհային փոստային միության 150-ամյակ թեմային նվիրված «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿ. 150 YEARS OF ENABLING COMMUNICATION AND EMPOWERING PEOPLES ACROSS NATIONS» 1 նամականիշը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

3) Միջազգային. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես թեմային նվիրված «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. WCIT 2024 ARMENIA. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WCIT 2024/digitec» 1 նամականիշով գեղաթերթիկը՝ 500 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ.

4) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

5) Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2001. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ. HOVHANNES BADALYAN. ՀԱՅ ԵՐԳԻՉ. ARMENIAN SINGER» 1 նամականիշը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

6) Մեծանուն հայեր. Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ. Armenian painter» և «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «ՊԱՐԱՀԱՆԴԵՍ ՓՈՂՈՑՈՒՄ (ՀՈՒԼԻՍԻ 14)». “Ball in the street (July 14)”. 1908» 2 նամականիշը, անվանագինը՝ 320 և 380 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ.

7) Կրոն և մշակույթ. Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ. 100.TH ANNIVERSARY OF THE FOUNDATION OF YEREVAN STATE CHOREOGRAPHIC COLLEGE» 1 նամականիշով բացիկը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Հավելված 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն

հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։