Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.30 ՇԵՆՔԻ Հ. 47 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3263-Ա «26» օգոստոսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.30 ՇԵՆՔԻ Հ. 47 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վաղարշակ Գասպարյանի լ/ա Գրիգոր Աֆյանի դիմումը` Աճառյան փողոցի հ.30 շենքի, սեփականության իրավունքով Վաղարշակ Գասպարյանին պատկանող հ.47 հասցեում գտնվող նկուղի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 5.03.2014թ. հ.05032014-01-0078 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.08.2024թ. հ.Դ-98564-24 եզրակացությունը, ինչպես նաև «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի (որակավորում ունեցող անձ Գարեգին Աթանյանի, վկայական N 0447) կողմից 01.08.2024 թվականին տրված շինությունների հատակագիծը.

1. Աճառյան փողոցի հ.30 շենքի, սեփականության իրավունքով Վաղարշակ Գասպարյանին պատկանող հ.47 նկուղի նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։