Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3254-Ա «26» օգոստոսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Պետիկ Պետրոսյանի լիազորված անձ Մարիամ Կարապետյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվում է բողոքի քննություն:

Բողոքով ներկայացված պահանջի քննության և բողոքաբերի կողմից նշված փաստական հանգամանքների կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքի առարկայի կապակցությամբ անհրաժեշտություն է ստացել լրացուցիչ տեղեկություններ ստանալ բողոքաբերից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.

ՈՐՈՇԵՑԻ

1․ Պետիկ Պետրոսյանի լիազորված անձ Մարիամ Կարապետյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքի հիման վրա իրականացվող բողոքի քննության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։