ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
3 հուլիսի 2000 թ.
ք. Երևան N 133
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԱՐԺԵՔԻ (ԳՆԻ) ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 5-րդ կետի վերջին պարբերության պահանջներին համաձայն` հիմք ընդունելով ակցիզային դրոշմանիշերի տպագրման և առաքման համար միջազգային մրցույթի հաղթող ճանաչված «Giesecke & Devrient» ընկերության հետ 1999 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրով ակցիզային դրոշմանիշերի տպագրման և առաքման հետ կապված ծախսերի հանրագումարը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել ակցիզային դրոշմանիշերի արժեքը (գինը) (ցանկը կցվում է):
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար Լ. Բարխուդարյան
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թ. հուլիսի 3-ի
թիվ 133 հրամանով
Ց Ա Ն Կ
Ակցիզային դրոշմանիշերի արժեքների (գների)
__________________________________________________________________________
Ակցիզային դրոշմանիշի տեսակ Չափս Գինը 1,000
հատի համար
(ԱՄՆ դոլար)
__________________________________________________________________________
Ներմուծվող ծխախոտի համար (չկտրտված) 22 x 44 մմ 0,9940
Արտադրվող ծխախոտի համար (չկտրտված) 22 x 44 մմ 0,9965
Արտադրվող ծխախոտի համար (կտրտված) 22 x 44 մմ 1,4100
Ներմուծվող ոգելից խմիչքների համար (կտրտված) 20 x 160 մմ 4,2906
Արտադրվող ոգելից խմիչքների համար (կտրտված) 20 x 160 մմ 4,3925
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 հուլիսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 118000062