Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Շուկայում վառելիքի շրջանառությանը ներկայացվող պահանջներ

գործել է մինչև 2024-02-13Բացել ARLIS-ում

Հոդված 3. Շուկայում վառելիքի շրջանառությանը ներկայացվող պահանջներ

3.1. Թույլատրվում է այն վառելիքի շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը, որի համապատասխանությունը պահանջներին հավաստված է ՄՄ տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի պահանջների համաձայն:

3.2. Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի իրացման ժամանակ վաճառողը պարտավոր է սպառողին տեղեկություններ տրամադրել՝

վառելիքի անվանման և մակնիշի մասին.

վառելիքի՝ ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին։

ԿոնսուլտանտՊլյուս. Ծանոթագրություն.

Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածի 3.2 կետի չորրորդ պարբերությունում պարունակվող, մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված՝ ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ իրացման ժամանակ վառելիքի անվանման, մակնիշի, այդ թվում՝ էկոլոգիական դասի վերաբերյալ տեղեկությունների տեղադրմանը ներկայացվող պահանջները գործում են մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը։

Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ իրացման ժամանակ վառելիքի անվանման, մակնիշի, այդ թվում՝ էկոլոգիական դասի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տեղադրվի սպառողների համար հասանելի վայրերում։ Վառելիքի բաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում և դրամարկղային կտրոններում արտացոլվում է վառելիքի մակնիշի վերաբերյալ տեղեկատվությունը։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 84 որոշման խմբագրությամբ)

Սպառողի պահանջով վաճառողը պարտավոր է ներկայացնել վառելիքի որակի մասին փաստաթղթի (անձնագրի) պատճենը:

3.3. Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մակնիշի նշագրին ներկայացվող պահանջները բերված են N 1 հավելվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։