Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«10» սեպտեմբերի 2024 թ. N 17-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված հավելվածներ N 1-ում և N 2-ում կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 9-րդ կետով.

« 9. Բջջային կապի բազային կայանների համար աշտարակների կառուցման (բազմակի կիրառման) օրինակելի նախագիծ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

1) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-1-1 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 7,973.73 15մ բարձրությամբ

2) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-1-2 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 6,069.19 15մ բարձրությամբ

3) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-2-1 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 8,852.65 18մ բարձրությամբ

4) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-2-2 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 6,948.11 18մ բարձրությամբ

5) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-3-1 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 10,816.74 24մ բարձրությամբ

6) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-3-2 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 8,584.50 24մ բարձրությամբ

7) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-4-1 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 12,367.05 30մ բարձրությամբ

8) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով Ա-4-2 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 10,134.81 30մ բարձրությամբ

9) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով Ա-5-1 տեսակ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ 21,553.09

(23,316.52) 42 (48)մ բարձրությամբ

»:

2) Հավելված N 2-ը լրացնել նոր` 9-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 9. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Նախագիծը մշակվել է

«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ 2024 թվականին:

2. Նախագծային լուծումներ

1) բարձրությունը

ա. Ա-1-1 տեսակ՝ 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

բ. Ա-1-2 տեսակ՝ 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),

գ. Ա-2-1 տեսակ՝ 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

դ. Ա-2-2 տեսակ՝ 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),

ե. Ա-3-1 տեսակ՝ 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

զ. Ա-3-2 տեսակ՝ 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

է. Ա-4-1 տեսակ՝ 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

ը. Ա-4-2 տեսակ՝ 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

թ. Ա-5-1 տեսակ՝ 42 (48) մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),

2) Տարածքը ցանկապատված է, բարեկարգված:

3. Կառուցվածք

Աշտարակների հիմնակմախքը մետաղական, հիմքերը միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից, հանգույցները հեղույսային միացումներից, քամու 36 մ/վ հաշվարկային բեռնվածքով:

4. Արտաքին չափեր

ա. 1346մմx1346մմ, բարձրությունը՝ 15 մ ,

բ. 1407.5մմx1407.5մմ, բարձրությունը՝ 18 մ ,

գ. 1536.5մմx1536.5մմ, բարձրությունը՝ 24 մ ,

դ. 1669.5մմx1669.5մմ, բարձրությունը՝ 30 մ ,

ե. 4950մմx4950մմ, բարձրությունը՝ 42 մ ,

զ. 5550մմx5550մմ, բարձրությունը՝ 48 մ ,

5. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ

1) պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված տարրերի տեսքով /ունիֆիկացված տարրեր/, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում՝ նախապես կառուցված հիմքերին՝ ներդիր էլեմենտների միջոցով՝ ամրացվելով մեկը մյուսին: Նախագիծը պարունակում է նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,

2) նախագիծը պարունակում է կայմերին աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),

3) նախագծի շրջանակներում ներկայացված սարքերը, սարքավորումները, գույքը, կահույքը և աքսեսուարները կրում են տեղեկատվական բնույթ, գույքի արժեքը պայմանական է և ենթակա է համաձայնեցման պատվիրատուի հետ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

10.09.2024 Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։