Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10 հունվարի 2001 թ.

ք. Երևան N 6

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի N 110 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ կետում`

ա) վերջին պարբերությունից առաջ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) բարձրագույն տնտեսագիտական կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած տնտեսագիտական կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:».

բ) ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բաց բաժնետիրական ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ աշխատող դիմորդների նկատմամբ, և նրանք կարող են մասնակցել քննությանը` անկախ կրթությունից և աշխատանքային փորձից»:

Նախարար` Վ. Խաչատրյան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

22 հունվարի 2001 թ.

պետական գրանցման թիվ 11801027

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։