Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ (ԳԱՌՆԻ, ԳԵՂԱԴԻՐ, ԳԵՂԱՐԴ, ԳՈՂԹ, ՀԱՑԱՎԱՆ ԵՎ ՈՂՋԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-9 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«30» ՕԳՈՍՏՈՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 122-Ն

ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ (ԳԱՌՆԻ, ԳԵՂԱԴԻՐ, ԳԵՂԱՐԴ, ԳՈՂԹ, ՀԱՑԱՎԱՆ ԵՎ ՈՂՋԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-9 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 8-ի թիվ 2-9 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման» կարգի 5-րդ և 23-րդ կետերի դրույթները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով Գառնի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 26 հուլիսի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կողմից ներկայացված միկրոռեգիոնալ փաստաթուղթը հաստատելու մասին» N 110-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հ/Հ ԱԱ Կողմ -11 Ձեռնպահ - 0 Դեմ-0

1 ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ

2 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ

3 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ

4 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

5 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ

6 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ

7 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

8 ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԱՄ

9 ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ

10 ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

11 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի միկրոռեգիոնալ

մակարդակի համակցված

տարածական պլանավորման

նախագիծ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։