ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2024 թ. N 195-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի «Հասարակական կարգի պահպանության ծառայություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հասարակական կարգի պահպանության
ծառայություն
1 ծառայության պետ 1 697,000 697,000
2 ծառայության պետի տեղակալ 3 561,000 1,683,000
3 գործավար 1 248,200 248,200
- Տարածքային առաջին բաժին
4 բաժնի պետ 1 408,000 408,000
5 գլխավոր մասնագետ 4 306,000 1,224,000
6 առաջատար մասնագետ 5 292,400 1,462,000
7 առաջին կարգի մասնագետ 6 278,800 1,672,800
- Տարածքային երկրորդ բաժին
8 բաժնի պետ 1 408,000 408,000
9 գլխավոր մասնագետ 4 306,000 1,224,000
10 առաջատար մասնագետ 5 292,400 1,462,000
11 առաջին կարգի մասնագետ 6 278,800 1,672,800
- Տարածքային երրորդ բաժին
12 բաժնի պետ 1 408,000 408,000
13 գլխավոր մասնագետ 4 306,000 1,224,000
14 առաջատար մասնագետ 5 292,400 1,462,000
15 առաջին կարգի մասնագետ 6 278,800 1,672,800
- Տարածքային չորրորդ բաժին
16 բաժնի պետ 1 408,000 408,000
17 գլխավոր մասնագետ 4 306,000 1,224,000
18 առաջատար մասնագետ 6 292,400 1,754,400
19 առաջին կարգի մասնագետ 6 278,800 1,672,800
ԸՆԴԱՄԵՆԸ 70 21,987,800
2) «Ընդամենը՝ առանձնացված ստորաբաժանումներ» տողում «1508» և «423,660,000» թվերը փոխարինել համապատասխանաբար «1528» և «429,637,200» թվերով:
3) «Ամբողջը» տողում «2272» և «678,527,045» թվերը փոխարինել «2292» և «684,504,245» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. սեպտեմբերի 10
Երևան