ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3424-Ա «06» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
06.09.2024 թ.
հ. 3424-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Տիգրան Մանուկյան Դավթաշեն 1-ին փողոց, հ.14 հողամաս Անշարժ գույքի մասի նվիրատվության 29.08.2024թ. հ.7388 պայմանագրով, Տիգրան Մանուկյանին նվիրած Դավթաշեն 1-ին փողոցի հ.14 հասցեում գտնվող 162.6քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին փողոց, հ.14/4 01043W6E4M68
2 Զաբել Բադալյան Սարի թաղ 25-րդ փողոց, հ.3 բնակելի տուն Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.07.2024թ հ.5504 և հ.5505 վկայագրերով Զաբել Բադալյանին փոխանցված ժառանգական գույքին, Սարի թաղ 25-րդ փողոցի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 25-րդ փողոց, հ.3/4 01053MS6FNW2
3 Դավիթ Սիմոնյան Նորքի 5-րդ փողոց, հ.37բ բնակելի տուն Անշարժ գույքի առուվաճառքի 26.08.2024թ. հ.6708 պայմանագրով, Դավիթ Սիմոնյանի կողմից ձեռք բերված Նորքի 5-րդ փողոցի հ.37բ հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օհան Դուրյան փողոց, հ.40/1 01093BLJ8QY7
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան