Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-02-802-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3439-Ա «06» սեպտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-02-802-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Մարտիրոսյանի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի մայիսի 16-ին տրված թիվ 01/50-02-802-24 շինարարության թույլտվության 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« 2.1 Ապահովել օբյեկտի շահագործման թույլտվության ստացումը՝

Ակտի պատկեր

Ավարտական ակտի տրամադրումից (շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրվանից) (սույն տողը նշվում ու լրացվում է նոր կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում) 6 ամսվա ընթացքում:

________________________

(շահագործման թույլտվության

ձևակերպման ժամկետը)

Ավարտական ակտի տրամադրման օրը:

(սույն տողը նշվում է ավարտական ակտի և շահագործման թույլտվության ստացման ժամկետի նույնը լինելու դեպքում)

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 16-ից ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։