Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«13» սեպտեմբեր 2024 թ. N 279-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 15-ի «Կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» N 40-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Ընտրությանը կարող է մասնակցել 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի բարձրագույն բժշկական, դեղագիտական, իրավաբանական կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, բացառությամբ էթիկայի հանձնաժողովի պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ անդամի ընտրության, որին կարող է մասնակցել 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:».

2) 15-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «առնվազն 10 տարվա» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

13.09.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։