Հոդված 7. անդամ պետությՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ
Հոդված 7. անդամ պետությՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
1. Սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանող և սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն համապատասխանության հավաստումն անցած տրակտորները, կցորդները և բաղադրամասերը պետք է ունենան անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
2. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը կատարվում է նախքան տրակտորը, կցորդը կամ բաղադրամասը շուկայում շրջանառության մեջ դնելը։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
3. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է յուրաքանչյուր տրակտորի և կցորդի կամ արտադրողի ցուցանակի (մակնշման ցուցանակի) վրա ցանկացած եղանակով, որով ապահովվում է պարզ ու հստակ պատկերը տրակտորի կամ կցորդի շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև ներկայացվում դրանց կցվող շահագործման փաստաթղթերում։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
4. Բաղադրամասերը մակնշելիս անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը պետք է զետեղվի անմիջապես յուրաքանչյուր բաղադրամասի (տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում) և փաթեթվածքի վրա, ինչպես նաև բերվի դրան կցվող շահագործման փաստաթղթերում։
Բաղադրամասերի՝ պաշտոնական հավաստման նշաններով մակնշումը հավասարազոր է անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշմանը։ Եթե բաղադրամասերի վրա առկա է պաշտոնական հավաստման նշանով մակնշվածք, ապա այդ բաղադրամասերը անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշելու անհրաժեշտություն չկա։
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
5. Տրակտորները, կցորդները կամ բաղադրամասերը մակնշվում են անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, եթե դրանք համապատասխանում են Մաքսային միության այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)