ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «31» թվից հետո լրացնել «, 32» թվով.
2) որոշումը N 31 հավելվածից հետո լրացնել N 32 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
19.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1488-Ն որոշման
«Հավելված N 32
ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
______________________________________________________________
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը,
____________________
հեռախոսահամարը, գտնվելու վայրը
_____________________________________________________________
ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանունը, անունը, հայրանունը
_____________________________________________________________
ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանունը, անունը, հայրանունը
_____________________________________________________________
ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
____________________
ազգանունը, անունը, հայրանունը
Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_________ 20 թ.
ավարտը _______ 20 թ.
___________________________________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
________________________________________________________________Հ Վ Հ Հ Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը
__________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները
____________ (հեռախոսահամարը)
__________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը
_____________
(հեռախոսահամարը)
Ստուգման հանձնարարագրի համարը`___________________ տրված`_______ 20 թ.
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`_____________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Հարց Հղում նորմատիվ իրավական
ակտին Պատաս-խան Կշիռ Ստուգման մեթոդ Մեկնա-բա- նություն
Այո Ոչ Չ/պ
1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է լիցենզիայի հիման վրա «Տիեզերական գործունեության մասին» օրենք, հոդված 8-րդ
«Լիցենզավորման մասին» օրենք, հոդված 43-րդ, մաս 2-րդ, աղյուսակի 19-րդ բաժին 7.0 Փաստաթղթային
2. Տիեզերական գործունեությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման
N 1 հավելված, կետ 6-րդ 5.0 Փաստաթղթային, տեսազննություն
3. Առկա է տիեզերական գործունեության իրականացման (ծառայությունների մատուցման) համար հաստատված ծրագիր Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման
N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 1-ին 4.0 Փաստաթղթային
4. Տիեզերական գործունեության ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկի և (կամ) հաստատված ծրագրի փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին ներկայացվել է տեղեկատվություն փոփոխության վերաբերյալ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման
N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 4-րդ 4.0 Փաստաթղթային
5. Առկա են իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկերը Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման
N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ 4.0 Փաստաթղթային
6. Առկա է տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ
4.0 Փաստաթղթային
7. Տիեզերական տեխնիկան և
օբյեկտը տիեզերք արձակելուց առաջ, սահմանված ժամկետում գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման
հավելված, կետ 5-րդ 6.0 Փաստաթղթային
8. Տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, սահմանված ժամկետում գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման հավելված, կետ 5-րդ 5.0 Փաստաթղթային
9. Առկա է լիազոր մարմնի համաձայնությունը տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի
օտարման մասին Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշման
հավելված, կետ 4-րդ 4.0 Փաստաթղթային
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V
2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ V
3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում V
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) «Տիեզերական գործունեության մասին» օրենք,
2) «Լիցենզավորման մասին» օրենք,
3) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշում,
4) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշում,
5) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշում։
Տեսչական մարմնի ծառայող __________________ Տնտեսավարող____________
(ստորագրությունը) (ստորագրությունը) »:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական: