Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 855-Ա

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝

1. «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ (Կարճաղբյուր), հոկտեմբերի 14-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (Բաղրամյան համայնք), իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին՝ սեպտեմբերի 23-26-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (Իջևան), հոկտեմբերի 14-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Գորիս)։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Գագիկ Իսախանյանի և Դավիթ Գևորգյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներին՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

23.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։