ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբեր 2024 թ. N 284-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱԶՄԱՁԵՎ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել բազմաձև էրիթեմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.09.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի սեպտեմբեր «20»-ի
N 284-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲԱԶՄԱՁԵՎ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) L51 Բազմաձև էրիթեմա
2) L51․0 Ոչ բշտային բազմաձև էրիթեմա
3) L51․1 Բշտային բազմաձև էրիթեմա Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ
4) L51․8 Այլ բազմաձև էրիթեմա
5) L51․9 Բազմաձև էրիթեմա` չճշտված
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ, ակնաբույժ
8) Գանգատներ Մաշկածածկույթի առանձին տեղամասերի ցանավորում, քոր, այրոցի զգացում։
9) Անամնեզ Ցանավորման սուր սկիզբ, ցանավորմանը սովորաբար նախորդում են հոդացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, որևէ դեղի օգտագործում։
10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկածածկույթի առանձին տեղամասերում դիտվում են հիպերեմիկ բծեր («թիրախանման»), բշտիկային ցանավորում, հանգուցիկներ, կեղևներ, թեփոտում, էրոզիաներ, գերգունակային բծեր։
11) Հոսպիտալացման Ցուցում ա. տարածուն ախտահարում
բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն
գ. տարածուն վարակային բարդությունների զարգացում
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ալերգոլոգ և իմունոլոգ 0,1 0,1
2) Մանկաբույժ 0,3 0,3
3) Մաշկավեներաբան 1 1
4) Ընտանեկան բժիշկ 0,2 0,05
5) Ակնաբույժ 0,05 0,1
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ /մաշկային պրիկ թեստ/ 0,1 0,3 Վիճակը հրահրող, բարդացնող հնարավոր ալերգենների որոշում
3) Առկա չէ Ախտահարված օջախի հյուսվածքաբանական հետազոտություն 0,05 0,1 Բուն մաշկի պտկիկային շերտի այտուցի, շուրջանոթային ներսփռանքի (լիմֆոցիտներ, հիստիոցիտներ), ենթավերնամաշկային տեղակայմամբ բշտերի, իսկ ծանր դեպքերում` վերնամաշկի բոլոր շերտերի նեկրոզի հայտնաբերում։
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման 0,2 2 28 14
2) Բետամետազոն դիպրոպիոնատ
0,05 % Բետամետազոն դիպրոպիոնատ
0,05 % քսուք արտաքին կիրառման 0,2 2 28 14
3) Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման 0,4 2 28 14
4) Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ քսուք արտաքին կիրառման 0,4 2 28 14
5) Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% նրբաքսուք 0,2 2 28 14
6) Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% քսուք արտաքին կիրառման 0,1 2 28 14
7) Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) 1մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման 0,2 2 28 14
8) Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) 10մգ/գ քսուք արտաքին կիրառման 0,2 2 28 14
9) Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ քսուք արտաքին կիրառման 0,2 2 28 14
10) Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1% Բետամետազոնի վալերատի 1% և Գառամիցինի 1% նրբաքսուք արտաքին կիրառման 0,3 2 28 14
11) Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ Նեոմիցինի սուլֆատ 5000ՄՄ և բացիտրացին 250ՄՄ քսուք արտաքին կիրառման 0,2 2 28 14
12) Ֆուկորցին 1% լուծույթ Ֆուկորցին 1% լուծույթ լուծույթ արտաքին կիրառման 0,3 5 70 14
13) Մեթիլեն կապույտի 1% Մեթիլեն կապույտի 1% լուծույթ արտաքին կիրառման 0,3 5 70 14
14) Քլորհեքսիդին 0,5% լուծույթ Էրիթրոմիցին 500մգ 0,5 5 100 20
15) Էրիթրոմիցին 500մգ Էրիթրոմիցին 500մգ դեղահատեր 0,1 500 7000 14
16) Ցիպրոֆլոկսացին 500մգ Ցիպրոֆլոկսացին 500մգ դեղահատեր 0,05 1000 10000 10
17) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ դեղահատեր 0,1 2000 20000 10
18) Ցիտիրիզին 10մգ Ցիտիրիզին 10մգ դեղահատեր 0,4 10 200 20
19) Մեբհիդրոլին 100մգ Մեբհիդրոլին 100մգ դեղահատեր 0,1 200 2000 10
20) Լորատադին 10մգ Լորատադին 10մգ դեղահատեր 0,4 10 200 20
21) Դեզլորատադին 5մգ Դեզլորատադին 5մգ դեղահատեր 0,2 5 100 20
22) Հիդրոքսիզին 25մգ Հիդրոքսիզին 25մգ դեղահատեր 0,4 75 1500 20
23) Լևոցիտիրիզին 5մգ Լևոցիտիրիզին 5մգ դեղահատեր 0,3 5 100 20
24) Դեքսամետազոն 0,5մգ Դեքսամետազոն
05մգ դեղահատեր 0,2 20 400 20
25) Մեթիլպրեդնիզոլոն 20մգ Մեթիլպրեդնիզոլոն 20մգ դեղահատեր 0,3 20 400 20
26) Պրեդնիզոլոն 30մգ Պրեդնիզոլոն 30մգ դեղահատեր 0,2 30 420 14
27) Դապսոն 100մգ հ Դապսոն 100մգ հ դեղահատեր 0,05 100 3000 30
28) Հիդրոքսիքլորոխին 200մգ Հիդրոքսիքլորոխին 200մգ դեղահատեր 0,05 200 6000 30
29) Ացիկլովիր 200մգ Ացիկլովիր 200մգ դեղահատեր 0,2 1000 7000 7
30) Վալացիկլովիր 500մգ Վալացիկլովիր 500մգ դեղահատեր 0,2 1000 10000 10
31) Ֆամցիկլովիր 250մգ Ֆամցիկլովիր 250մգ դեղահատեր 0,1 500 3500 7
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - -
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/erythema-multiforme-pathogenesis-clinical-features-and-diagnosis?search=erythema%20multiforme&source=search_result&selectedTitle=1%7E90&usage_type=default&display_rank=1շ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2024 թվական: