ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3518-Ա «16» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 2024 թվականի կարիքների համար համակարգչային և անվտանգության ապահովման ներքին ցանցի ներդրման իրականացման համար սույն որոշման հավելվածում ընդգրկված աշխատանքների և ապրանքների ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
16.09.2024թ.
հ. 3518-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀՀ Անվանումը Չափման միավորը Քա-նակը
Ապրանքներ
1 Սերվերի պահարան հատ 1
2 Սվիչ հատ 5
3 Ռոութեր հատ 1
5 Տեսաձայնագրիչ հատ 1
6 Տեսախցիկ 4մմ հատ 4
7 Տեսախցիկ հատ 11
8 Ցանցային մալուխի միակցիչ հատ 6
9 Ցանցային սվիչ հատ 1
11 Անխափան սնուցման սարք հատ 1
12 Կոշտ սկավառակ հատ 1
13 Մալուխ հատ 2
Աշխատանքներ
1 Տեսախցիկների տեղադրման, միացման և կարգաբերման աշխատանքներ դրամ 1
2 Միացման և փորձարկման աշխատանքներ «RJ45» ստանդարտի վարդակների դրամ 1
3 Սերվերի պահարանի տեղադրման աշխատանքներ դրամ 1
4 Ցանցային սվիչների, ցանցային մալուխի միակցիչների և տեսաձայնագրիչների տեղադրման, միացման և կարգաբերման աշխատանքներ դրամ 1
5 Ռոութեր սարքավորման տեղադրման, միացման և կարգաբերման աշխատանքներ դրամ 1
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան