Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 ապրիլի 2001 թ.

ք. Երևան N 120

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի N 110 հրամանով (2001 թ. հունվարի 10-ի N 6, փետրվարի 14-ի N 47 հրամանների խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է երեք ժամ: Նշված ժամանակը լրանալուն պես, դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել Հանձնաժողովին:

Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում` օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, երկխոսության մեջ մտնել մյուս դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից: Հաջորդ անգամ քննությանը նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` քննությունից հեռացվելու օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս հետո»:

Նախարար Վ. Խաչատրյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

16 մայիսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11801094

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։