Անցնել բովանդակությանը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԱՏԻՍ ՀՐԱԲՈՒԽ» ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«16» սեպտեմբերի 2024 թ. N 372-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԱՏԻՍ ՀՐԱԲՈՒԽ» ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ հոդվածի 20-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. Մեյմարյան

«16» սեպտեմբերի 2024 թ.

ք. Երևան 9/16/2024

Հավելված

շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 16-ի

N 372-Ն հրամանի

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀԱՏԻՍ ՀՐԱԲՈՒԽ» ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

1. Դասակարգումը՝ երկրաբանական:

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները՝

1) Օբսիդիանի կարնիզներ՝ «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի (այսուհետ՝ Հուշարձան) տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հարավային լանջին, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց մոտ 360մ. արևելք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 1 աղյուսակում,

2) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8475083.84, Y=4460119.13 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 1

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8474967.7992 4460133.2803

2 8474978.1672 4460171.7896

3 8475017.4784 4460215.4689

4 8475018.7355 4460213.8536

5 8475120.3360 4460153.0788

6 8475140.4444 4460119.7412

7 8475143.3176 4460062.5943

8 8475122.1689 4460023.6844

9 8475090.0585 4460038.4720

10 8475032.6759 4460070.3513

11 8475042.5481 4460093.2033

12 8475023.4980 4460123.3659

13 8474975.3441 4460129.2663

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS-84

3) Մոխրագույն-կանաչ օբսիդիան՝ Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հարավային լանջին, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց մոտ 950մ. հյուսիս, փոքր ձորակի մոտ: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 2 աղյուսակում,

4) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8475002.53, Y=4461166.44 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 2

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8474919.7233 4461107.5114

2 8474919.0618 4461128.0167

3 8474928.3222 4461162.4126

4 8474946.1817 4461186.8866

5 8474977.9317 4461214.6679

6 8475016.2964 4461224.5898

7 8475052.0152 4461223.2668

8 8475089.7184 4461210.0376

9 8475110.2236 4461188.2095

10 8475107.5778 4461159.7667

11 8475096.3330 4461122.0635

12 8475067.2288 4461074.4384

13 8475033.4943 4461063.1936

14 8474999.7599 4461064.5165

15 8474964.7025 4461076.4228

16 8474934.2754 4461088.3291

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

5) Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք և Կոտայք բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հարավ-արևմտյան լանջին, Ակունք համայնքից մոտ 2.2 կմ հյուսիս, դեպի լեռան գագաթ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող միջին մեծության ձորում: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 3 աղյուսակում,

6) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8473558.98, Y=4462204.22 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 3

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8473358.4321 4461902.4912

2 8473415.3177 4461881.3245

3 8473416.0166 4461881.5866

4 8473416.6406 4461880.4426

5 8473449.1404 4461881.3454

6 8473467.1506 4461910.6248

7 8473501.9911 4461998.8361

8 8473588.7923 4462144.2982

9 8473675.2617 4462104.6426

10 8473702.3911 4462158.2556

11 8473801.6101 4462290.1066

12 8473821.4539 4462341.7004

13 8473813.5164 4462402.5547

14 8473822.7768 4462458.1173

15 8473841.2977 4462503.0966

16 8473854.5269 4462545.4300

17 8473841.2977 4462573.2113

18 8473822.6445 4462581.5016

19 8473791.0267 4462575.8571

20 8473718.2662 4462534.8466

21 8473670.5110 4462530.1876

22 8473551.1906 4462450.1281

23 8473510.5678 4462350.9609

24 8473425.9010 4462233.2210

25 8473341.2342 4462075.7936

26 8473302.8695 4461971.2830

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

7) Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց մոտ 2.8 կմ հյուսիս, լեռնագագաթից մոտ 1.3 կմ հարավ-արևմուտք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 4 աղյուսակում,

8) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8475739.28, Y=4462743.65 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 4

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8475733.7358 4462727.3342

2 8475715.5258 4462735.2853

3 8475715.1301 4462735.3377

4 8475715.1301 4462741.3863

5 8475717.6701 4462744.7994

6 8475756.4845 4462753.5307

7 8475761.9614 4462752.0226

8 8475766.5652 4462743.8469

9 8475768.0733 4462737.0207

10 8475756.7226 4462732.9725

Կոորդինատային հակակարգը՝ ARMREF 02, WGS 84

9) Քարանձավներ` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հարավ-արևելյան լանջին, Զառ բնակավայրից 3.4 կմ հյուսիս: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 5 աղյուսակում,

10) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8477613.36, Y=4461870.25 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 5

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8477576.8580 4461801.4143

2 8477562.3059 4461811.4685

3 8477558.3371 4461821.5226

4 8477559.3955 4461837.6623

5 8477553.3647 4461859.4256

6 8477553.1125 4461859.6629

7 8477618.3059 4461915.3314

8 8477677.9960 4461878.0779

9 8477670.3760 4461862.4146

10 8477639.4726 4461851.6196

11 8477598.0280 4461821.5686

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

11) Սև դացիտային հոսք` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Ակունք և Զովաշեն բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հարավային լանջին, Զովաշեն բնակավայրից մոտ 1.8 կմ հարավ-արևմուտք, լեռնագագաթից մոտ 900մ. հարավ: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 6 աղյուսակում,

12) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8476975.43, Y=4462868.21 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 6

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8476926.5957 4462510.7716

2 8476899.1499 4462552.5504

3 8476853.9060 4462687.4882

4 8476795.1684 4462952.6012

5 8476793.5809 4463019.2764

6 8476811.7314 4463066.7956

7 8476845.5981 4463090.0790

8 8476888.9899 4463101.7207

9 8476938.7316 4463096.4290

10 8476986.9209 4463078.0394

11 8477038.7793 4463019.8309

12 8477118.1545 4462842.0306

13 8477117.5903 4462784.2201

14 8477115.8441 4462735.1133

15 8477105.5253 4462688.2819

16 8477068.4127 4462603.9051

17 8477049.9627 4462562.8692

18 8477030.9126 4462531.1191

19 8477000.7501 4462508.8941

20 8476966.6188 4462503.3378

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

13) Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը վարչական տեսակետից՝ գտնվում է Ակունք համայնքի Ակունք և Զովաշեն բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հարավային լանջին, Զովաշեն բնակավայրից մոտ 1.7 կմ արևմուտք, լեռնագագաթից մոտ 110մ. հարավ: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 7 աղյուսակում,

14) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8476666.81, Y=4463596.67 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 7

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8476640.2382 4463489.7902

2 8476612.7215 4463515.1903

3 8476608.4882 4463536.3570

4 8476606.3715 4463560.1695

5 8476614.8382 4463591.9196

6 8476620.1298 4463620.4947

7 8476633.3590 4463652.7739

8 8476664.0508 4463665.4739

9 8476673.0466 4463687.1698

10 8476694.7425 4463688.7573

11 8476726.4926 4463677.6448

12 8476733.3717 4463652.7739

13 8476727.5509 4463609.9113

14 8476731.7842 4463584.5112

15 8476721.7300 4463562.2862

16 8476727.5509 4463500.9027

17 8476702.6800 4463491.3777

18 8476671.4591 4463486.0861

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

15) Պիրոկլաստիկ առաջացումներ 1` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Հատիս և Զովաշեն բնակավայրի վարչական սահմաններում, լեռան հյուսիս և հյուսիս-արևելյան լանջերին, Զովաշեն բնակավայրից մոտ 300մ արևմուտք՝ գերեզմանոցների մոտ, լեռնագագաթից մոտ 400մ. հյուսիս-արևելք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 8 աղյուսակում,

16) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8477497.85, Y=4464496.76 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով),

Աղյուսակ 8

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8476881.5636 4464468.7669

2 8476932.5689 4464713.3782

3 8477053.4188 4464695.4386

4 8477097.8121 4464744.0562

5 8477139.4038 4464793.1229

6 8477167.5348 4464827.1310

7 8477199.9542 4464866.4296

8 8477225.9035 4464902.5511

9 8477522.7426 4465009.8822

10 8477557.2695 4464955.5856

11 8477562.1653 4464949.2638

12 8477688.5110 4464994.4925

13 8477692.8822 4464995.8527

14 8477717.1616 4465005.0307

15 8477722.5170 4465006.6704

16 8477743.9338 4465014.6551

17 8477736.9385 4465053.7054

18 8477845.8526 4465017.4006

19 8477971.5367 4465117.6083

20 8477990.7687 4465289.2165

21 8478014.9301 4465299.1315

22 8478139.2003 4465262.2289

23 8478124.3678 4464496.7150

24 8478114.8706 4464519.4089

25 8478061.8371 4464517.1900

26 8478018.7548 4464387.2974

27 8478068.3445 4464339.2946

28 8478105.0840 4464286.3981

29 8478119.8800 4464265.0953

30 8478118.8822 4464213.6008

31 8478084.8052 4464188.8127

32 8478075.4496 4464207.5269

33 8478069.8273 4464215.2164

34 8478056.5405 4464228.7884

35 8478027.9987 4464252.8045

36 8477988.1878 4464279.6537

37 8477970.1609 4464295.8532

38 8477956.1402 4464307.5091

39 8477953.9016 4464314.8320

40 8477945.2761 4464403.1097

41 8477936.2624 4464470.2293

42 8477921.7623 4464534.1387

43 8477912.7486 4464569.8524

44 8477900.2080 4464596.0900

45 8477884.5617 4464621.4815

46 8477877.9796 4464626.2986

47 8477877.1452 4464625.7428

48 8477877.8869 4464623.3342

49 8477885.0253 4464611.9396

50 8477891.5147 4464597.1919

51 8477899.3021 4464569.8089

52 8477911.1685 4464528.6228

53 8477923.3132 4464448.1776

54 8477936.1222 4464323.2762

55 8477915.6146 4464338.5729

56 8477851.0509 4464374.0079

57 8477783.9253 4464405.5573

58 8477753.8142 4464416.5800

59 8477740.6966 4464424.9214

60 8477652.7484 4464452.3879

61 8477605.1290 4464465.5937

62 8477552.8292 4464475.2506

63 8477494.0776 4464492.2998

64 8477474.0798 4464495.9170

65 8477488.8757 4464487.7479

66 8477516.7310 4464477.8069

67 8477597.7388 4464454.5166

68 8477671.9340 4464431.5961

69 8477753.7946 4464403.7430

70 8477835.3616 4464365.0417

71 8477895.0651 4464333.5353

72 8477930.6020 4464303.9429

73 8477988.2150 4464259.7172

74 8478041.5204 4464212.3695

75 8478068.4424 4464184.3912

76 8478071.7019 4464179.2812

77 8477989.8720 4464119.7572

78 8477144.5947 4464246.7930

79 8477141.5525 4464252.3021

80 8477134.2266 4464262.5323

81 8477127.4236 4464272.2788

82 8477118.7947 4464284.3302

83 8477109.5067 4464296.1913

84 8477098.9267 4464309.1231

85 8477087.8498 4464321.8378

86 8477080.9270 4464329.4423

87 8477073.1013 4464337.6899

88 8477054.9992 4464355.5484

89 8477042.7382 4464367.0530

90 8477029.3798 4464378.2603

91 8477016.0608 4464389.0183

92 8477002.4189 4464399.3637

93 8476985.1654 4464411.5033

94 8476981.8729 4464413.7720

95 8476980.0175 4464414.9918

96 8476977.7983 4464416.4334

97 8476974.2179 4464418.7792

98 8476972.4144 4464419.9314

99 8476970.5800 4464421.1198

100 8476968.3211 4464422.5283

101 8476966.9863 4464423.3605

102 8476963.5647 4464425.4722

103 8476963.2313 4464425.6836

104 8476962.3124 4464426.2398

105 8476961.5149 4464426.7202

106 8476959.6854 4464427.8308

107 8476960.2205 4464428.1765

108 8476947.7643 4464435.7098

109 8476935.9208 4464442.2731

110 8476924.0773 4464448.8365

111 8476913.3771 4464454.4283

112 8476909.2717 4464456.3434

113 8476906.2009 4464458.1323

114 8476897.4145 4464462.2464

115 8476893.7966 4464463.8383

116 8476887.4114 4464466.3213

117 8476881.5636 4464468.7669

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

17) Պիրոկլաստիկ առաջացումներ 2` Հուշարձանի տվյալ երկրատեղանքը գտնվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական սահմաններում՝ լեռան հյուսիսային լանջերին, Հատիս բնակավայրից մոտ 650մ արևմուտք: Երկրատեղանքի պահպանման գոտու սահմանների կոորդինատային կետերը ներկայացված են N 9 աղյուսակում,

18) կենտրոնի կետի կոորդինատներն են՝ X=8476648.03, Y=4465666.66 (WGS 84 (ARMREF-02) կոորդինատային համակարգով)։

Աղյուսակ 9

Սահմանային կետեր Կոորդինատային կետեր

X Y

1 8476489.3942 4465661.1572

2 8476486.8222 4465657.9496

3 8476511.2072 4465357.2027

4 8476684.8294 4465275.2693

5 8476690.6670 4465284.9901

6 8476698.6540 4465295.6302

7 8476729.3344 4465282.4566

8 8476730.6233 4465278.5394

9 8476848.2904 4465298.5436

10 8476871.1252 4465377.8612

11 8476868.1708 4465394.5241

12 8476872.5849 4465442.7427

13 8476871.0618 4465452.9736

14 8476855.8896 4465467.1331

15 8476835.0051 4465569.7041

16 8476823.2847 4465626.3155

17 8476822.6785 4465646.8085

18 8476825.1126 4465761.6325

19 8476806.3959 4465887.3594

20 8476821.6665 4466145.6862

21 8476815.9086 4466146.2620

22 8476810.0190 4466135.3826

23 8476804.6080 4466121.7736

24 8476796.2117 4466106.4503

25 8476788.5618 4466091.3501

26 8476777.3296 4466070.2294

27 8476766.0412 4466048.3812

28 8476750.5547 4466014.3973

29 8476742.9609 4466000.6220

30 8476732.4189 4465983.9370

31 8476709.4319 4465950.0280

32 8476702.9015 4465940.3900

33 8476698.5167 4465933.2130

34 8476694.5052 4465925.7560

35 8476687.1912 4465914.7200

36 8476669.8389 4465876.8030

37 8476664.1481 4465863.3810

38 8476661.3493 4465857.5470

39 8476656.1250 4465848.5990

40 8476639.6498 4465818.0450

41 8476634.9853 4465806.4870

42 8476623.7902 4465778.9350

43 8476615.3939 4465762.4740

44 8476604.8519 4465746.3490

45 8476595.9520 4465734.8290

46 8476584.1039 4465722.3390

47 8476572.4424 4465710.8740

48 8476563.3559 4465703.5300

49 8476552.6273 4465697.3780

50 8476536.3945 4465689.0820

51 8476515.6836 4465678.5490

52 8476503.2947 4465671.3170

53 8476495.0850 4465665.7240

54 8476489.3942 4465661.1570

55 8476481.0489 4465729.1520

56 8476486.1538 4465666.1920

57 8476487.2765 4465666.8780

58 8476492.4729 4465670.0550

59 8476505.8244 4465678.1967

60 8476519.9017 4465686.1514

61 8476541.5572 4465697.3574

62 8476553.4078 4465704.1648

63 8476563.0011 4465711.8469

64 8476570.3372 4465717.6966

65 8476578.4912 4465724.5813

66 8476588.6489 4465735.0121

67 8476596.1260 4465744.8790

68 8476603.7655 4465756.7067

69 8476610.6078 4465768.2651

70 8476619.5663 4465785.9967

71 8476624.2218 4465797.5551

72 8476631.7695 4465817.4854

73 8476635.7197 4465826.7180

74 8476647.7114 4465848.8898

75 8476659.4664 4465870.2651

76 8476665.3830 4465882.0881

77 8476672.8103 4465900.9546

78 8476680.8669 4465919.0147

79 8476685.2729 4465926.1840

80 8476691.1895 4465934.4853

81 8476697.7356 4465943.5412

82 8476706.4217 4465955.3126

83 8476715.3595 4465970.0284

84 8476725.9339 4465986.2536

85 8476742.8025 4466013.4955

86 8476748.9383 4466025.6380

87 8476759.3849 4466048.8699

88 8476766.1246 4466063.3297

89 8476774.5492 4466078.8176

90 8476787.6528 4466103.6715

91 8476791.2819 4466112.7881

92 8476795.3257 4466120.4544

93 8476799.0585 4466129.2603

94 8476802.5838 4466134.1071

95 8476808.8023 4466146.9726

96 8476785.1148 4466149.3414

97 8476778.8292 4466139.3182

98 8476771.3913 4466127.4575

99 8476759.6005 4466134.8919

100 8476759.5414 4466134.8885

101 8476759.5597 4466134.9177

102 8476766.9793 4466146.7493

103 8476769.4576 4466150.9071

104 8476729.0739 4466154.9456

105 8476510.7805 4465859.9356

106 8476481.0489 4465729.1529

Կոորդինատային համակարգը՝ ARMREF 02, WGS 84

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը՝

1) Հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում՝ Երևան քաղաքից մոտ 30կմ. հեռավորության վրա, շրջափակված է Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ, Ակունք բնակավայրերով: Շրջանի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, ռելիեֆի հրաբխային և էրոզիոն ձևերը, սարավանդները։ Հրաբխի արևելյան մասում հյուսիսից հարավ ձգվում են Գեղամա հրաբխային բարձրավանդակի հյուսիսարևմտյան լեռնաճյուղերն ու լավային հոսքերը՝ առաջացնելով մեղմ ալիքավոր սարավանդ։ Երկրաձևաբանական տեսակետից «Հատիս» հրաբուխը (այսուհետ՝ Հրաբուխ) տեղադրված է Կոտայքի (Քանաքեռի) հրաբխային սարավանդում, այն երկմոդալ գմբեթաձև հրաբուխ է, օվալաձև հիմքով, որի բացարձակ բարձրությունը 2528.6մ է, հարաբերական բարձրությունը Ակունք գյուղից՝ 1000 մ, իսկ հիմքի տրամագիծը հյուսիս-հարավ ուղղությամբ հասնում է մինչև 7,5 կմ: Հրաբխագիտական տեսանկյունից այն մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ հանդիսանում է ռիոլիտային կազմի հրաբուխ՝ լավ արտահայտված օբսիդիաններով, ռիոլիտներով, պեռլիտներով և պիրոկլաստիկ առաջացումներով: Հրաբխի ակտիվության ժամանակահատվածը գնահատվում է 600-200 հազար տարի: Հրաբխային ակտիվության ամենաերիտասարդ դրսևորումները կապված են հիմքային լավաների արտաժայթքումներով, Գութանասար Հրաբխի ամենաերիտասարդ լավային հոսքի անալոգիայով (Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի տվյալների բազա)։ Լավայի գմբեթները մածուցիկ լավայի և ժայռերի կույտեր են, որոնք կուտակվում են հրաբխային օդանցքի շուրջ, դրանք ձևավորվում են այն ժամանակ, երբ մագման սառչում և գազազերծվում է երկրի մակերես համեմատաբար արագ ժայթքելուց հետո (The EN cyclopedia of VolcaN oes, 2015): Գմբեթային կառույցների ժայթքումները Հրաբխի սովորական պրոցեսներ են, հատկապես կոնվերգենտ եզրային միջավայրերում, որի արդյունքում գմբեթները կարող են առանձին հավաքվել, ձևավորվել հրաբխային կոնի խառնարանում կամ կազմել կլաստերի կամ գմբեթի համալիրի մաս (FiN k, 1990): Գմբեթաձև հրաբուխները հայտնի են նաև «լավա գմբեթներ» կամ «հրաբխային գմբեթներ» անվանումներով: Դրանք առաջանում են բարձր մածուցիկություն ունեցող լավայի արտամղումից, ինչը սովորաբար հարուստ է սիլիցիումով (70% և ավելի) և հեշտությամբ չի հոսում: Հեղուկ լավայի հոսքերի պես տարածվելու փոխարեն լավան կուտակվում է մղանցքի մոտ՝ ձևավորելով գմբեթ հիշեցնող ուղղաձիգ և օվալաձև կառուցվածք։ Հրաբուխը բնույթով երկմոդալ հրաբուխ է: Երկմոդալ հրաբուխների դեպքում՝ տարբեր ժամանակաշրջաններում ժայթքում են տարբեր բաղադրությամբ մագմայի երկու տարբեր տեսակներ՝ հիմքային (սիլիցիումով աղքատ) և թթու (սիլիցիումով հարուստ)։ «Երկմոդալ» տերմինը վերաբերում է երկու հակապատկեր մագմայի տեսակների առկայությանը: Երկմոդալ հրաբուխների ժայթքումներն իրար կարող են հերթափոխել էֆուզիվ ժայթքումների միջև, մասնավորապես՝ պայթող ժայթքումները, որոնք կապված են ավելի բարձր մածուցիկության թթու լավայի հետ և արտահոսող ժայթքումները, որոնք կապված են ցածր մածուցիկության հիմքային լավաների տեսակների հետ: Վերոնշյալ փոփոխական վարքագիծը հանգեցնում է տարբեր հրաբխային առանձնահատկությունների ձևավորմանը: Երկմոդալ հրաբուխը կարող է առաջանալ տարբեր երկրաբանական միջավայրերում և այն հաճախ կապված է մայրցամաքային ճեղքվածքի գոտիների և կոնվերգենտ սալերի շփման սահմանների հետ, արդյունքում այդ գոտիներում առաջացած հրաբուխներից կարող են ժայթքել ինչպես բազալտային, այնպես էլ ռիոլիտային լավաներ: Այս երկմոդալ վարքի պատճառները բացահայտելը երբեմն բարդ է: Դրանք կարող են ներառել տարբեր երկրաբանական գործընթացներ, ինչպիսիք են՝ մասնակի բյուրեղացումը, կեղևային ապարների ձուլումը կամ մագմայի տարբեր տեսակների խառնումը: Նման կարգի հրաբխային կառույցները հազվագյուտ երևույթ են համաշխարհային հրաբխագիտության մեջ, Հայաստանում շուրջ 500 Հրաբխից առկա է նմանատիպ 3 հրաբուխ: Հրաբխից ժայթքել են թթու (դացիտ, ռիոլիտ) և հիմքային կազմերի (բազալտային անդեզիտ) լավաներ: Այդ փուլերը ներկայացված են ռիոլիտ-օբսիդիանի և բազալտային անդեզիտների ժայթքումներով: Աշխարհի շատ հրաբխային մարզերում երկմոդալ հրաբուխները մեծ տարածում ունեն, սակայն որպես կոնտրաստային ռիոլիտ-բազալտային ժայթքման օրինակներ՝ ինչպիսին Հատիսն է, հազվադեպ են: Այն հետաքրքիր երկմոդալ հրաբխի օրինակ է, որտեղ երկմոդալությունը դիտարկվում է մի քանի մերկացումների սահմաններում, որոնք հանդիսանում են երկրատեղանքներ: Երկրատեղանքը (գեոսայթ) ունի նշանակալի երկրաբանական, էկոլոգիական, մշակութային, հնագիտական կամ պատմական արժեք: Երկրատեղանքները հաճախ առանձնացվում, պահպանվում են դրանց կարևորության և յուրահատուկ առանձնահատկությունների մասին հանրությանը իրազեկելու համար: Գրականության տվյալների, հավագրված նյութերի և դաշտային աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքում Հրաբխի կառուցվածքում առանձնացվել են երկրաբանության մեջ հազվադեպ հանդիպող և յուրահատուկ երկրաբանահրաբխագիտական, երկրաձևաբանական, ջրաերկրաբանական նշանակություն ունեցող, ինչպես նաև ընդհանուր՝ 148,75 հա մակերես տարածք զբաղեցնող 9 երկրատեղանք։ Վերջիններս մատնացույց են անում Հրաբխի զարգացման էտապային երկրաբանահրաբխագիտական փոխհարաբերությունները, տարբեր կազմի ժայթքումների առաջացումների սահմանները, հրաբխային գործունեության արդյունքում առաջացած առանձնահատուկ հրաբխային շերտերը և հաստվածքները, լավային հոսքերը, հրաբխային առաջացումների արդյունքում ձևավորված երկրաձևաբանական միավորները: Հրաբխի լանջերին առկա են տարբեր գունայնության օբսիդիանի ելքեր ու կարնիզներ, որոնք գեղագիտական նշանակություն կարող են ունենալ նաև զբոսաշրջիկների համար: Հրաբխի եզակի առանձնահատկությունը նրա երկմոդալ բնույթն է, սա հնարավորություն է տալիս տեսնել թթվային ապարների և հիմնային ապարների համընկնումը մի քանի երկրատեղանքներում: Հրաբխագիտական տեսակետից շատ հետաքրքիր է թթվային կազմի հրաբխային կառուցվածքը ճեղքող հրաբխային կենտրոնների առկայությունը, որոնցից են Թեքբլուր, Տեղ, Խարամբլուր հրաբուխները: Հրաբխի լանջերին առկա են գեղեցիկ, բարձր որակի, տարբեր տիպերի և գունայնության օբսիդիանի մերկացումներ և ելքեր, որոնք երկրաբանական տեսակետից արժեքավոր են, ինչպես նաև հանդիսանում են կիսաթանկարժեք քարեր: Հայաստանում օբսիդիանի ելքերը բազմաթիվ են, դա բնորոշ է Հայկական լեռնաշխարհին։ Սակայն աշխարհի հրաբխային շատ մարզերում օբսիդիանները հազվագյուտ են: Հատիսի լանջերին մինչ օրս էլ պահպանվել են օբսիդիանից պատրաստված գործիքները և հնագույն ժամանակներում դրանց օգտագործման հետքերը, որոնք գիտական և տուրիստական մեծ նշանակություն ունեն։ Սույն հավելվածի N 1 քարտեզում նկարագրված է վերոնշյալ երկրատեղանքների տեղաբաշխումը Հրաբխի լանջերին, ինչպես նաև դրանց մոտ գտնվող համայնքները և այլ տեղորոշիչ ենթակառուցվածքներ,

Քարտեզ N 1: «Հատիս հրաբուխ» բնության հուշարձանի երկրատեղանքների տեղադիրքերի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

2) Օբսիդիանի կարնիզներ՝

ա. Հրաբխի լանջին գտնվող օբսիդիանի կարնիզները վերաբերում են օբսիդիանի գոյացումներին։ Օբսիդիանը բնական հրաբխային ապակի է, որը ձևավորվել է արագ սառեցված թթու կազմի լավայից: Հրաբխային ժայթքման ժամանակ սիլիցիումով հարուստ լավան ժայթքելիս արագ սառչում է օդի կամ սառեցման այլ մեխանիզմների ազդեցության պատճառով՝ ձևավորելով օբսիդիան։ Քանի որ լավան հոսում և սառչում է անհավասարաչափ, այն կարող է կուտակվել լանջի եզրերի երկայնքով՝ առաջացնելով կարնիզների նման օբսիդիանի գոյացություններ, որոնք հետագայում ավելի ակնհայտ են դառնում լանջերի հողմնահարման արդյունքում: Հարկ է նշել, որ կոնկրետ երկրաբանական գործընթացները, որոնք տանում են դեպի այդպիսի գոյացումներ, կարող են տարբեր լինել։ Օբսիդիանի կարնիզների ձևավորումը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ լավայի սառեցման արագությունը և Հրաբխի տեղադրությունը: Բացի այդ, նման երկրաբանական առանձնահատկությունները կարող են լինել բարդ և ժամանակի ընթացքում տարբեր գործոնների ազդեցության հետևանք: Օբսիդիանի կարնիզները Հրաբխի լանջերին շատ լավ երևում են հարավային լանջի ծայրամասում (N 1 նկար): N 2 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 3 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 1: Օբսիդիանի կարնիզներ

Ակտի պատկեր

3) Մոխրագույն-կանաչ օբսիդիան՝

ա. Օբսիդիանը բնական ապակի է, որը ձևավորվում է, երբ հալած լավան արագ սառչում է՝ կանխելով բյուրեղային կառուցվածքի զարգացումը: Նմանատիպ գունավորմամբ օբսիդիանները ոչ միայն Հրաբխի վրա, այլ նաև մնացած թթու կազմի գրեթե բոլոր հրաբուխներում տարածված չեն և հազվագյուտ են: Մոխրագույն-կանաչ օբսիդիանի գունավորումը պայմանավորված է դրանցում տարբեր տեսակի միներալների և քիմիական տարրերի առկայությամբ, օրինակ՝ երկաթի և մագնեզիումի առկայությունը կարող է կանաչավուն երանգ հաղորդել օբսիդիանին: Կախված այս տարրերի հատուկ միներալային բաղադրությունից և օքսիդացման վիճակից՝ օբսիդիանը կարող է ստանալ տարբեր երանգներ՝ մոխրագույն-կանաչից մինչև մուգ կանաչ: Կարևոր է նշել, որ մոխրագույն-կանաչ օբսիդիանի ճշգրիտ գույնը և բնութագրերը կարող են նույնպես տարբեր լինել՝ կախված երկրաբանական հատուկ պայմաններից, որոնցում այն ձևավորվել է: Օբսիդիանները կարող են ունենալ միներալների և տարրերի եզակի համադրություն, որոնք նպաստում են դրանց տարբերվող գունավորմանը (N 2 նկար): N 4 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 5 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 2: Մոխրագույն-կանաչ օբսիդիան

Ակտի պատկեր

4) Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ՝

ա. Սեզոնային ջրվեժը հոսում է միայն տարվա որոշակի ժամանակ եղանակային որոշակի պայմանների կամ տեղումների փոփոխությամբ պայմանավորված: Սեզոնային ջրվեժներում ջրի հոսքի վրա հաճախ ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ տեղումները, ձնհալը կամ սառույցի հալոցքը: Տեղումների կամ հալման ժամանակ այս ջրվեժները կենդանանում են՝ ստեղծելով ժամանակավոր և դինամիկ բնական տեսարան: Հրաբխի սեզոնային ջրվեժը գտնվում է Հրաբխի հարավարևմտյան լանջին: Այն սկիզբ է առնում Հրաբխի արևմտյան գագաթային հատվածից՝ տեղումների և ձնհալի հալոցքներից, որոնք իրենց ճանապարհին մերկացնում են ռիոլիտ-տրախիդացիտային լավաները (N 3 նկար): Այս սեզոնային ջրվեժը կարող է լինել հայտնի զբոսաշրջային վայր, որն այցելուների համար կարող է նաև գրավիչ լինել հոսքի ջրառատ ժամանակաշրջանում: N 6 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 7 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 3: Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ

Ակտի պատկեր

5) Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր՝

ա. Ռիոլիտներում բրեկչիացված օբսիդիանները վերաբերում են երկրաբանական մի երևույթի, որտեղ կոտրված բեկորներից կազմված բրեկչիացումը կամ ապարների առաջացումը տեղի է ունենում ռիոլիտային ապարների մեջ, և այդ բեկորները ներառում են օբսիդիանի կտորներ: Բրեկչիացումը երկրաբանական գործընթաց է, որի ժամանակ ապարները կոտրվում են անկյունային բեկորների տեսքով, այդ բեկորներն այնուհետև ցեմենտացվում են՝ ձևավորելով նոր ապարներ: Դա կարող է տեղի ունենալ հրաբխային ժայթքման ժամանակ, երբ պայթուցիկ ակտիվությունը լավան կոտրում է բեկորների, այդ բեկորները մտնում են սառեցնող լավայի հոսքի մեջ: Բրեկչիացումը կարող է առաջանալ տարբեր գործընթացների միջոցով, ինչպիսիք են՝ պայթուցիկ հրաբխային ակտիվությունը: Ստացված ապարը կարող է ունենալ բազմազան տեսք՝ օբսիդիանի անկյունային կամ կլորացված բեկորներով, որոնք տեղադրված են ռիոլիտային ապարների տեքստուրայում: Կտրված տեքստուրան հաճախ արտացոլում է ապարի ձևավորման ընթացքում տեղի ունեցած դինամիկ երկրաբանական գործընթացները: Ռիոլիտներում բրեկչիացված օբսիդիանների ուսումնասիրությամբ կարելի է պատկերացում կազմել հրաբխային պատմության և այդ ապարների առաջացման հատուկ պայմանների մասին: Հատիսում նմանատիպ առաջացումները բնորոշ են երկրորդ ֆազայի առաջացումներին, որոնց շուրջը նկատվում է օբսիդիանի երականման ելքեր, ինչը հաստատում է Հրաբխի ժայթքման և առաջացումների առանձնահատկությունները (N 4 նկար): N 8 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 9 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 4: Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր

Ակտի պատկեր

6) Քարանձավներ՝

ա. Քարանձավները ձևավորվել են ռիոլիտային լավաներում, ինչը բնորոշ չէ Հայաստանի մնացած ռիոլիտային հրաբուխներին: Քարանձավները ռիոլիտային լավաներում կարող են ձևավորվել տարբեր գործընթացների միջոցով: Ռիոլիտային լավաները իրենց բարձր մածուցիկությամբ և ցածր ջերմաստիճանի պայմաններում հաճախ կարող են պարունակել պղպջակներ, որոնք այդպես էլ մնում են սառչող լավայի մեջ: Երբ այս պղպջակները միավորվում են կամ փոխկապակցվում են, դրանք կարող են ժայռի մեջ բացեր կամ խոռոչներ ձևավորել, ժամանակի ընթացքում այդ դատարկությունները կարող են մեծանալ՝ ստեղծելով քարանձավային կառույցներ կամ կոնգլոմերատներ։ Ռիոլիտային լավաներում քարանձավների առաջացումը կարող է կապված լինել նաև աղբյուրների ջրերի առկայության հետ, որոնք կարող են աստիճանաբար քայքայել ռիոլիտների համեմատաբար փխրուն հատվածները՝ մեծացնելով առկա կոտրվածքները և ստեղծելով նոր բացեր ու անցումներ: Ժամանակի ընթացքում այս գործընթացը կարող է հանգեցնել քարանձավային հատկանիշների ձևավորմանը: Ռիոլիտային լավաներում քարանձավների ուսումնասիրությունը կարող է հետաքրքրաշարժ լինել, քանի որ դրանք հաճախ ցուցադրում են յուրահատուկ երկրաբանական առանձնահատկություններ և պատկերացումներ են տալիս տարածքի հրաբխային պատմության մասին: Բացի այդ, այս քարանձավները կարող են պարունակել անցյալի հրաբխային գործունեության ապացույցներ: Այնուամենայնիվ, կարևոր է զգուշությամբ մոտենալ նման միջավայրերին և հետևել քարանձավների հետախուզման անվտանգության ուղեցույցներին: Հրաբխի զանգվածում նմանատիպ քարանձավներ կան Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հարևանությամբ և Հրաբխի հարավ արևելյան լանջին մերկացող ժայռատիպ առաջացումներում (N 5 նկար): N 10 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 11 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 5: Քարանձավներ

Ակտի պատկեր

7) Սև դացիտային հոսք՝

ա. Սև դացիտային հոսքի առկայությունը Հրաբխի զանգվածում մեկ անգամ ևս մատնանշում է այս Հրաբխի առանձնահատկությունները, քանի որ այս հրաբխային կառույցում առկա են տարբեր կազմի, տեսքի, ձևի և ստրուկտուրաների ապարներ: Նմանատիպ սև դացիտային հոսքեր Հրաբուխի ամբողջ զանգվածում առկա են միայն այդ հատվածում: Սև դացիտային հոսքեր Հայաստանում այնքան էլ շատ տարածված չեն, չնայած հրաբխային տարբեր կազմի ու ստրուկտուրաների առաջացումների: Դացիտային լավայի հոսքերը թթվային հրաբուխներում կարող են դրսևորել տարբեր առանձնահատկություններ՝ կախված հրաբխային համակարգի դինամիկայից և այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ ժայթքման ոճը, ժայթքման արագությունը և տեղական երկրաբանական միջավայրը: Սև դացիտի գույնը պայմանավորված է միներալների պարունակությամբ, դրանք են՝ բիոտիտը կամ հորնբլենդը, ինչպես նաև հոսքի սառեցման պայմաններում դրանց փոփոխված ձևերը: Դացիտային լավաները ունեն ավելի բարձր մածուցիկություն՝ համեմատած հիմքային կազմի ապարների: Այս բարձր մածուցիկությունը կարող է ազդել ժայթքման ոճի վրա և հանգեցնել լավայի հոսքերի, որոնք ավելի մածուցիկ են և դանդաղ շարժվող (N 6 նկար): N 12 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 13 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 6: Սև դացիտային հոսք

Ակտի պատկեր

8) Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք՝

ա. Բլոկային ռիոլիտների առաջացումը բնութագրվում է բարձր մածուցիկությամբ ռիոլիտային լավաների ժայթքումով, դրանց արտամղմամբ, որոնք խոչընդոտում են դրա սահուն հոսքը, և հանգեցնում է ժայթքման ժամանակ անկյունային բլոկների և բեկորների ձևավորմանը: Բլոկային լավաների ելքերը դուրս են եկել Հրաբխի գագաթից մոտ 110մ հարավ և ձգվում են 100մ, այդ բլոկները միջինում ունեն մոտ 3-4մ չափ (N 7 նկար): Այս հոսքը առանձնահատուկ է նրանով, որ Հրաբխի ամբողջ զանգվածում նմանատիպ ելքերը ու հոսքերը բացակայում են: N 14 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 15 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 7: Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք

Ակտի պատկեր

9) Պիրոկլաստիկ առաջացումներ 1՝

ա. Պիրոկլաստիկ առաջացումները հրաբուխների պայթյունային ժայթքման հետևանքով մթնոլորտ արտանետված տաք հրաբխային գազերի, մոխրի և ապարների բեկորների խառնուրդներ են, որոնք ամենակործանարար երևույթներից են, քանի որ ընդգրկում են մեծ տարածքներ և ավերում այդ տարածքներում գոյություն ունեցող ամեն ինչ: Պիրոկլաստիկ գոյացությունների բնութագրերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ մագմայի կազմը, ժայթքման պայթյունավտանգությունը և տեղանքը, որով անցնում է պիրոկլաստիկ նյութը: Այս գոյացությունները վճռորոշ դեր են խաղում հրաբխային տարածքների շուրջ լանդշաֆտի ձևավորման գործում և կարող են արժեքավոր պատկերացումներ տալ հրաբխային գործունեության պատմության վերաբերյալ: Պիրոկլաստիկ այս առաջացումը հիմնականում տարածված է Հրաբխի հյուսիսային հատվածում: Հատիս բնակավայրից հարավային պիրոկլաստիկ առաջացումները ծածկում են առաջնային ֆազայի ռիոլիտային զոնալային հոսքը, նկատվում է միայն Հրաբխի զարգացվածության հաջորդականությունը (N 8 նկար): N 16 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 17 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 8: Պիրոկլաստիկ առաջացումներ 1

Ակտի պատկեր

10) Պիրոկլաստիկ առաջացումներ 2՝

ա. Պիրոկլաստիկ այս առաջացումներն իրենց երկրաբանական ծագումով նման են «Պիրոկլաստիկ առաջացումներ 1» երկրատեղանքին, դրանք հրաբուխների պայթյունային ժայթքման հետևանքով մթնոլորտ արտանետված տաք հրաբխային գազերի, մոխրի և ապարների բեկորների խառնուրդներ են, որոնք ամենակործանարար երևույթներից են, քանի որ ընդգրկում են մեծ տարածքներ և ավերում այդ տարածքներում գոյություն ունեցող ամեն ինչ: Պիրոկլաստիկ գոյացությունների բնութագրերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ մագմայի կազմը, ժայթքման պայթյունավտանգությունը և տեղանքը, որով անցնում է պիրոկլաստիկ նյութը: Այս գոյացությունները վճռորոշ դեր են խաղում հրաբխային տարածքների շուրջ լանդշաֆտի ձևավորման գործում և կարող են արժեքավոր պատկերացումներ տալ հրաբխային գործունեության պատմության վերաբերյալ: Պիրոկլաստիկ այս առաջացումը տարածված է Հրաբխի հյուսիս-արևելյան հատվածում: Զովաշեն բնակավայրից հյուսիս արևմուտք, պիրոկլաստիկ առաջացումները ծածկում են առաջնային ֆազայի ռիոլիտային զոնալային հոսքը, նկատվում է միայն Հրաբխի զարգացվածության հաջորդականությունը (N 9 նկար): N 18 քարտեզում ներկայացված են բուն երկրատեղանքի և դրա պահպանման գոտու սահմանները, իսկ N 19 քարտեզում՝ երկրատեղանքին կից գտնվող տեղորոշիչ ենթակառուցվածքները,

Նկար N 9: Պիրոկլաստիկ առաջացումներ 2

Ակտի պատկեր

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը և քարտեզ-հատակագիծը՝

Քարտեզ N 2: «Օբսիդիանի կարնիզներ» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 3: «Օբսիդիանի կարնիզներ» իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 4: «Մոխրագույն-կանաչ օբսիդիան» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 5: «Մոխրագույն-կանաչ օբսիդիան» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 6: «Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 7: «Սեզոնային ջրվեժ և օբսիդիանի կարնիզներ» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 8: «Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 9: «Բրեկչիացված օբսիդիաններ ռիոլիտներում և օբսիդիանի ելքեր» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 10: «Քարանձավներ» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 11: «Քարանձավներ» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 12: «Սև դացիտային հոսք» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 13: «Սև դացիտային հոսք» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 14: «Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 15: «Բլոկային ռիոլիտ-տրախիդացիտային լավաների արտաժայթքման ելք» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 16: «Պիրոկլաստիկ առաջացումներ 1» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 17: «Պիրոկլաստիկ առաջացումներ 1» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

Քարտեզ N 18: «Պիրոկլաստիկ առաջացումներ 2» երկրատեղանքի հատակագիծ

Ակտի պատկեր

Քարտեզ N 19: «Պիրոկլաստիկ առաջացումներ 2» երկրատեղանքի իրադրային քարտեզ

Ակտի պատկեր

5. Տվյալներ՝ հողօգտագործողի և սեփականատիրոջ մասին՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք: Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք, Հատիս, Զովաշեն և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության՝ բնապահպանական գործառնական նշանակության հողեր:

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները՝

1) Հաշվի առնելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,

2) Հաշվի առնելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ բնության հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները,

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները,

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

դ. հանքերևակումները, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

ե. նմուշներ վերցնելը,

զ. ծառերի և թփերի հատումները,

է. աղտոտումը,

ը. ջրային ռեժիմի խախտումը,

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն,

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը,

3) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը,

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

7. Տվյալներ՝ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։