Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում`
1) իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականություն.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների կատարումը.
3) մշակում է պետական ծրագրեր` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների, բնակչության զանգվածային հիվանդությունների վերացմանը և թունավորումների կանխարգելման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը.
4) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը.
5) կնքում է համապատասխան միջազգային պայմանագրեր.
6) բնակչության շրջանում կազմակերպում է հիգիենիկ դաստիարակությունը և ուսուցումը, սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մարմինների միջոցով: