Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները սննդամթերքի և պարենային հումքի արտադրության, փոխադրման, պահպանման և իրացման բնագավառում
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները սննդամթերքի և պարենային հումքի արտադրության, փոխադրման, պահպանման և իրացման բնագավառում
Սննդամթերքի և պարենային հումքի արտադրության տեխնոլոգիան, դրանց փոխադրումը, պահպանումը և իրացումը կատարվում են սանիտարական կանոնների պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից, վաճառքից` գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի` որոշման համաձայն:
Սննդամթերքի և պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների և հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, նոր տեսակի սննդամթերքի մշակումը և արտադրությունը, ինչպես նաև պոլիմերային և այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործումը, որոնք շփվում են պարենային հումքի և սննդամթերքի հետ, կատարվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի` սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք արտասահմանից սննդամթերքի և պարենային հումքի ներմուծման և իրացման պայմանագիր են կնքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի պահանջների կատարումը:
(13-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-196-Ն)