Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2014-08-09։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների և տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման և կիրառման, ինչպես նաև այն արտադրատեսակների բնագավառում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների և տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման և կիրառման, ինչպես նաև այն արտադրատեսակների բնագավառում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա

Այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն և կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով և հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:

Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։