Հոդված 24. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը
Հոդված 24. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը ներառում է`
բնակչության առողջական վիճակի զննությունը, կանխատեսումը և գնահատումը` ըստ շրջակա միջավայրի վիճակի.
վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.
բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.
հսկողությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.
Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը.
վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը դրվում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության վրա: