Գլուխ II · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը
Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն (ՊՀՀԾ):
ՊՀՀԾ-ն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների և հիմնարկների բազայի վրա:
ՊՀՀԾ-ի ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից:
ՊՀՀԾ-ի կառավարման և ֆինանսավորման կարգը, կառուցվածքը և լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: