ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 672-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (4,690.53 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 333,000 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
25.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 672-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը
1. Սանհանգույցի բռնակ հաշմանդամների համար 2 հատ
2. Մետաղե կցամաս 4 տուփ
3. Մալուխ միացուցիչներով 13 հատ
4. Սնուցման կայան մարտկոցով 1 հատ
5. Ցանցային մալուխ 4 տուփ
6. Ինքնակպչուն ժապավեն պիտակների տպիչի համար 1 տուփ
7. Ցանցային մալուխի մոնտաժման սարք 4 հատ
8. Ինքնակպչուն ժապավեն պիտակների տպիչի համար 1 տուփ
9. Ռոբոտաշինության հավաքածու 2 հատ
10. Մետաղե կախիչներ 7 տուփ
11. Մալուխ միացուցիչներով 11 տուփ
12. Մալուխ ծայրակալներով 4 հատ
13. Ռոբոտաշինության հավաքածու 2 հատ
14. Ծայրակալներ 3 տուփ
15. Դյուրակիր համակարգիչ 1 հատ
16. Արգելակման սկավառակ գոլֆի մեքենայի համար 2 հատ
17. USB փոխարկիչ 5 հատ
18. Տեսախցիկ կոնֆերենց զանգերի համար 2 հատ
19. Լարով ականջակալ 5 հատ
20. Դյուրակիր համակարգչի լիցքավորիչ 1 հատ
21. Լիթիում-իոնային մարտկոց 4 հատ
22. Համակարգչային էկրան 2 հատ
Ընդամենը՝ 4,690.53 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 333,000.00 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
25.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ