ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3633-Ա «23» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
23.09.2024թ.
հ. 3633-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Ռաֆիկ Սրգոյան Ն. Զարյան փողոց, հ.92 բնակելի տուն Ռաֆիկ Սրգոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զարյան փողոցի հ.92 հասցեում գտնվող 236.10քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.07062024-01-0358, սեփ. հող. 515.1քմ/ տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.92/2 01033E5FJXG4
2 Հայկանդուխտ Ավագյան Շահումյան 7-րդ փողոց, հ.18 բնակելի տուն Հայկանդուխտ Ավագյանին պատկանող, Շահումյան 7-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ինվ. հ.42609/ տրամադրել հասցե՝ Շահումյան 7-րդ փողոց, հ.18/2 01073RRUVQTC
3 Հովիկ Ազատյան
/լիազորված անձ/
Անդրանիկ Ազատյան Մարկվարտի /Վ. Չարբախ 3-րդ/ փողոց, հ.73 բնակելի տուն Անշարժ գույքի նվիրատվության 13.04.2023թ. հ.7091 պայմանագրով, Անդրանիկ Ազատյանին նվիրած՝ Մարկվարտի /Վ. Չարբախ 3-րդ/ փողոցի հ.73 հասցեում գտնվող 102.7քմ մակերեսով բնակելի տանը /սեփ. հող. 108.0քմ և ՀՀ կադաստրի կոմիտեի 17.09.2024թ. հ.ԱՏ-17092024-01-1129 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Մարկվարտի փողոց, հ.73/2 01113V5WGCRY 0086
4 Լիլիթ Հայրապետյան,
Արաքսյա Գրիգորյան Կիևյան փողոց, հ.11 շենք, հ.17ա բնակարան Կիևյան փողոցի հ.11 շենքի հ.17ա հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 09.09.2024թ. հ.6577 և սեփականության իրավունքի 09.09.2024թ. հ.6576 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Կիևյան փողոց, հ.11 շենք, բն.17/1 01033C3V5RH3
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան