ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3632-Ա «23» սեպտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.3532-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեխնոտուն» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մնացականյանի 18.09.2024թ. հ.Դ-118583-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2024թ. սեպտեմբերի 16-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3532-Ա որոշման հավելվածի 50-րդ կետի 5-րդ սյունակում` «71.3քմ» բառերը փոխարինել «71.5քմ», 129-րդ կետի 5-րդ սյունակում՝ «16.2քմ» բառերը՝ «15.2քմ», իսկ 149-րդ կետի 5-րդ սյունակում՝ «20.6քմ» բառերը՝ «20.5քմ» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
23.09.2024թ.
հ. 3632-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Անահիտ Շահնազարյան
/լիազորված անձ/
Ժան Շահնազարյան Էրեբունի-1 այգետարածք, 90-րդ տեղամաս, հ.11 հողամաս Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.07.2024թ. հ.1125 վկայագրով, Ժան Շահնազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Էրեբունի-1 այգետարածքի 90-րդ տեղամասի 504.0քմ մակերեսով հ.11 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.90/11 0105362DRTHT
2 Գագիկ Անտոնյան Թավրիզյան փողոց, հ.52 և հ.52/1 հողամաս Գագիկ Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Թավրիզյան փողոցի հ.52 և հ.52/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.27062024-01-0340 և 31032023-01-0030/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թավրիզյան փողոց, հ.52 01033TKKMU7K 0012
3 Արա Աբրահամյան Ազատամարտիկների պողոտա, հ.134/1 բնակելի տուն Արա Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Ազատամարտիկների պողոտայի հ.134/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.2411599, ընդ. բաժ. հող. 142.12քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 204.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.134/2 01053ABQ3V8X
4 Սամվել Աբրահամյան Գ. Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.43 բնակելի տուն Սամվել Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի հ.43 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.03032020-01-0163/ տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, փակուղի, հ.43 01013LRTDDXQ
5 Գայանե Դավթյան
/լիազորված անձ/
Վովա Փիլիպոսյան Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.49ա հողամաս Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.49ա հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.05.2024թ. հ.1685-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22 01013YZPDSFP
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան