Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության, ռազմական նպատակներով օգտագործման արգելումը

1. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:

2. Արգելվում են զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց տարածքի և պահպանության գոտու օգտագործումն ու փոփոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։