Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափերի և տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցման ենթակա գործունեության հաշվառման, փոփոխությունների կատարման, իրավունքի դադարեցման, կասեցման, նոր վայրում գործունեության հաշվառման հաջորդ օրը առցանց ներկայացնում են պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:»: