Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի։ Օրենսգրքի 73-րդ գլխի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող հինգերորդ հարկային տարին լրանալուց հետո։ Հարկային մարմնին օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների կողմից (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով Օրենսգրքի 80․2-րդ գլխին համապատասխան տրամադրված տեղեկությանը վերաբերող գործարքների կամ հարկման ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությունների հետ գործարքների մասով հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո։ Օրենսգրքի` անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։