Հոդված 6. ․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը։
2. Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները ներկայացնելու են 2024 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար։
3․ Սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությամբ սահմանված ժամկետը չի տարածվում մինչև 2020 թվականը ներառյալ հարկային տարիների ընթացքում կատարված՝ Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումների վրա։
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 402.3-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը և Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
5. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝
1) Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.
2) Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը և Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.
3) Օրենսգրքի 443.5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. սեպտեմբերի 30
Երևան
ՀՕ-338-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: