ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 825-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
10.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 825-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արման Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ
Արմենուհի Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական
կրթության վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հայկ Մինասյան - «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ (համաձայնությամբ)
Վադիմ Ուզունյան - ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ (համաձայնությամբ)
Վարդան Ուռուտյան - «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի «Ագրիքեմփ» ծրագրի Ագրոթուին բաղադրիչի համակարգող, թիմի ղեկավար (համաձայնությամբ)
Աստղիկ Հովեյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության բիզնեսի զարգացման խորհրդատու (համաձայնությամբ)
Հարություն Պողոսյան - «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գուրգեն Եղիազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային
ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աղավարդ Խաչատրյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն
մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի
վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերյոժա Երիցյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի
անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական
կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող,
գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիկտոր Աբրահամյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության
և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական
կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նունե Սիմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական
մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մարիամ Դանիելյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
Արմեն Սոլոմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի
տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ
Էդիտա Քասինյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Եսթեր Սահակյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Մարտիկ Ղազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 04.10.24 N 896-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ