Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 903-Ա

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի հոկտեմբերի 11-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Դիժոն)՝ Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Գևորգ Պապոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և 2024 թվականի հոկտեմբերի 13-14-ի գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման 2024 թվականի հոկտեմբերի 11-13-ի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

07.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։