ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 332-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 2,000,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի զարգացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.06.23 N 379-Ա, 08.10.24 N 707-Ա)
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
Երևան
17.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 332-Ա որոշման
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի, Վանաձորի քաղաքային մարզադաշտի, Արմավիր «Հոբելյանական» մարզադաշտի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների արդիականացում և բարելավում, ինչպես նաև ազգային հավաքականների համար բժշկական պարագաների, մարզագույքի, մարզահագուստի, սարքերի և սարքավորումների պարբերաբար ձեռքբերում և գույքի բազայի թարմացում։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։
3. Բարեգործը Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միություն – (UEFA - Շվեյցարիա, Նիոն), Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա – (FIFA – Շվեյցարիա, Ցյուրիխ), անհատ բարերարներ, ոչ առևտրային կազմակերպություններ։
4. Ծրագիրը կատարողը «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 27, ՀՎՀՀ՝ 02566915)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվում է`
1) Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վարդանանց 65),
2) Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վաղարշապատ, Մարգարա խճուղի թիվ 12).
3) Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աճառյան 35/31).
4) Վանաձորի քաղաքային մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վանաձոր, Անդրանիկ փող. առաջին նրբանցք 20).
5) Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Արմավիր, Հանրապետության 130):
Բնագավառը՝ սպորտ:
6. Ծրագրի բյուջեն 2,000,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Մարզադպրոցների սաները, մարզիկները և ֆուտբոլային ակումբները
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոց Մարզադաշտերի արդիականացում, խաղադաշտերի խոտածածկերի փոխարինում կամ սեզոնային բարելավում, մարզադաշտերի լուսավորության տեղադրում կամ վերանորոգում, մարզադաշտերի վերակառուցում, շինարարական նյութերի, տեխնիկայի, լողավազանի ախտահանման միջոցների, հիգիենայի և անկողնային պարագաների, խոտի սերմի, պարարտանյութերի, քիմիկատների, ներքին հարդարման պարագաների, կահավորանքի, մարզագույքի, մարզահագուստի, մարզասարքերի, բժշկական պարագաների (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ), սարքավորումների, արհեստական խոտածածկի, արհեստական խոտածածկի տեղադրման պարագաների ներմուծում և ձեռքբերում` շուրջ 2,000,000,000 դրամ արժողությամբ` 2022 թվականի
մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել կամ ձեռք բերել`
1) շինարարական նյութեր` 40,000,000 դրամ.
2) խաղադաշտերի մշակման ու խնամքի տեխնիկա և պահեստամասեր` 420,000,000 դրամ.
3) լողավազանի ախտահանման և խնամքի միջոցներ` 15,000,000 դրամ.
4) հիգիենայի և անկողնային պարագաներ` 15,000,000 դրամ.
5) խոտի սերմ և պարարտանյութեր` 350,000,000 դրամ.
6) ներքին հարդարման պարագաներ և կահավորանք` 40,000,000 դրամ.
7) մարզագույք/մարզահագուստ` 680,000,000 դրամ.
8) մարզասարքեր` 60,000,000 դրամ.
9) բժշկական պարագաներ (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ)՝ 30,000,000 դրամ.
10) սարքավորումներ` 250,000,000 դրամ.
11) արհեստական խոտածածկ և արհեստական խոտածածկի տեղադրման պարագաներ` 100,000,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 02.06.23 N 379-Ա, 08.10.24 N 707-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
17.05.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ