Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 75 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 ապրիլի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11802072

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11 ապրիլի 2002 թ.

ք. Երևան N 278

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 75 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով հստակեցնել վիճակախաղերի հաշվետվությունների ներկայացման կարգը.

Հրամայում եմ`

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 6-ի «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգը հաստատելու մասին» N 75 հրամանի 1-ին կետով հաստատված «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգում կատարել հետևյալ փոփոխությունը.

Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Տոտալիզատորի կազմակերպիչը`

յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրը էլեկտրոնային տեսքով ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում կայացած խաղարկությունների իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), դրված խաղագումարների չափերի և տեսակների, յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության և ելքերի, ինչպես նաև շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի և տեսակների:»:

Նախարար՝ Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։