ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3845-Ա «07» հոկտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի Հ.3471-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Բաբկեն Ղալոյանի 26.09.2024թ. հ.Դ-122379-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3471-Ա որոշման հավելվածի 16-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
07.10.2024թ.
հ. 3845-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Ալֆրեդ Հովհաննիսյան Նոր Խարբերդի այգետարածք, 133-րդ զանգված, հ.12 հողամաս Ալֆրեդ Հովհաննիսյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 133-րդ զանգվածի 500.0քմ մակերեսով հ.12 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.09.2016թ. հ. Հ-8692 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 16-րդ փողոց, հ.7/4 01113DY5BGJ2
2 Ավետիք Տավարածյան Նոր Արեշ 25-րդ փողոց, հ.27 բնակելի տուն Ավետիք Տավարածյանին պատկանող, Նոր Արեշ 25-րդ փողոցի հ.27 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.185/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 25-րդ փողոց, հ.27/1 0105335TJAAS
3 Վարդգես Ասոյան
/լիազորված անձ/
Հրաչ Ասոյան Մ. Մաշտոցի պողոտա, հ.48 մանսարդ Մ. Մաշտոցի պողոտայի հ.48 շենքի հհ.11 և 12 բնակարանների վերնամասում կառուցված մանսարդին /հիմք՝ 26.09.2024թ. հ.01/19-Դ-112448-24-760 ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/ տրամադրել հասցե՝ Մ. Մաշտոցի պողոտա, հ.48 շենք, հ.11/1 01063JVUHEU7
4 Վարդգես Ասոյան
/լիազորված անձ/
Գայանե Եղիազարյան Մ. Մաշտոցի պողոտա, հ.48 մանսարդ Մ. Մաշտոցի պողոտայի հ.48 շենքի հհ.11 և 12 բնակարանների վերնամասում կառուցված մանսարդին /հիմք՝ 26.09.2024թ. հ.01/19-Դ-112448-24-760 ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/ տրամադրել հասցե՝ Մ. Մաշտոցի պողոտա, հ.48 շենք, հ.12/1 01063TAB3SAM
5 Մարիամ Հակոբյան /լիազորված անձ/
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
Խանջյան փողոց, հ.7 շենքի հարող տարածք էլ.ենթակայան Խանջյան փողոցի հ.7 շենքի հարող տարածքում գտնվող հ. ՏԵ-276 էլ.ենթակայանին /սեփ. վկ. հ.669185/ տրամադրել հասցե՝ Ա. Խանջյան փողոց, հ.1/4 0106339QXKA3
6 Տիգրան Գրիգորյան
/լիազորված անձ/
Վահե Սեգյան Գ-1 թաղամաս, հ.4/38 հողամաս Վահե Սեգյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ-1 թաղամասի հ.4/38 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21022020-01-0142, ընդ. բաժ. 144.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 218.6քմ /մաս 4/ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.4/148 01013MY3ZSLJ
7 Տիգրան Գրիգորյան
/լիազորված անձ/
Վահե Սեգյան Գ-1 թաղամաս, հ.4/38 հողամաս Վահե Սեգյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ-1 թաղամասի հ.4/38 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21022020-01-0142, ընդ. բաժ. 144.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 218.6քմ /մաս 5/ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.4/149 010138SGDCEK
8 Տիգրան Գրիգորյան
/լիազորված անձ/
Վահե Սեգյան Գ-1 թաղամաս, հ.4/38 հողամաս Վահե Սեգյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ-1 թաղամասի հ.4/38 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21022020-01-0142, ընդ. բաժ. 144.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 219.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.4/150 01013XF6RFG9
9 Տիգրան Գրիգորյան
/լիազորված անձ/
Վահե Սեգյան Գ-1 թաղամաս, հ.4/38 հողամաս Վահե Սեգյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ-1 թաղամասի հ.4/38 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21022020-01-0142, ընդ. բաժ. 144.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 295.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.4/151 01013UU2BZMR
10 Ռազմիկ Կարապետյան
/լիազորված անձ/
Սուրեն Կարապետյան Նորագավիթ 2-րդ փողոց,
1-ին նրբանցք, հ.5 հողամաս Հողամասի և անշարժ գույքի բաժանման 30.09.2024թ. հ. 7773 պայմանագրով, Սուրեն Կարապետյանին անցած Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ. 5 հասցեում գտնվող 358.817քմ մակերեսով հողամասին /շին.՝ 46.0քմ/ տրամադրել հասցե՝ Նորագավիթ 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.5/1 011137TEA8WJ
11 Բաբկեն Ղալոյան Մոսկովյան փողոց, 1-ին փակուղի, հ.26 օժանդակ շինություն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 21.12.2021թ հ.21491 վկայագրով Բաբկեն Ղալոյանին փոխանցված գույքին, Մոսկովյան փողոցի 1-ին փակուղու հ.26 հասցեում գտնվող 4.4քմ մակերեսով օժանդակ շինությանը /հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 27.12.2023թ. հ.Կ-27122023-01-0251 և 25.09.2024թ. հ. ԱՏ-25092024-01-0891 տեղեկանքներ/ տրամադրել հասցե՝ Մոսկովյան փողոց, 1-ին փակուղի, հ.26/2 01063XBP9V2Q
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան