ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2024 թվականի N 1624-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՄԱՐԹ ՍԻՍՏԵՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍՄԱՐԹ ՍԻՍՏԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՍՄԱՐԹ ՍԻՍՏԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հոկտեմբերի 17-ի N 1624-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չա-փի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Ար-ժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 8544300001 Մալուխների հավաքածու 12/24 Վ լարման ստենդին միացնելու համար կգ 8 Լեհաստան Լեհաստան 557 202
2. 8544300001 Մալուխների
հավաքածու 48 Վ լարման ստենդին միացնելու համար կգ 40 Լեհաստան Լեհաստան 928 670
3. 9030310000 Գեներատորների և լարման կարգավորիչների ախտորոշիչ սարք Նախագծված է 12 և 24 Վ լարման կարգավորիչների աշխատանքային պարամետրերը
ստուգելու համար հատ 1 Լեհաստան Լեհաստան 270 862
4. 7412200000 Կցամասերի հավաքածու Նախատեսված է ագրեգատները ստենդին միացնելու համար կգ 14 Լեհաստան Լեհաստան 568 811
5. 8544300001 Կցամասերի և
մալուխների հավաքածու Ագրեգատներ ստենդին միացնելու համար կգ 35 Լեհաստան Լեհաստան 2 797 620
6. 8544499900 Ունիվերսալ մալուխ 100 Վ CAN
Դարակաշարերի փորձարկման համար կգ 2 Լեհաստան Լեհաստան 10 000
7. 8544499900 Ունիվերսալ մալուխ FlexRay 100 Վ Ղեկի ախտորոշման համար կգ 3 Լեհաստան Լեհաստան 2 708 622
8. 9030390009 Էլեկտրական ավտոմեքենայի մարտկոցի փորձարկիչ Նախատեսված է հիբրիդային ավտոմեքենաների՝ Toyota, Lexus, Honda և այլն բարձր լարման մարտկոցների (Ni-Mh, NiMh) ախտորոշման
համար հատ 1 Լեհաստան Լեհաստան 4 449 879
9. 8428102002 Ավտոմեքենայի բացվող էլեկտրական ամբարձիչ կամ
վերելակ 2 post ավտոմեքենայի բացվող էլեկտրական ամբարձիչ կամ վերելակ հատ 5 Չինաստան Չինաստան 2 051 577
10. 8428102002 Հավասարեցնող ամբարձիչ կամ
վերելակ 5T 4 post հավասարեցնող
ամբարձիչ կամ վերելակ հատ 1 Չինաստան Չինաստան 903 855
11. 8428102002 Հավասարեցնող
մկրատ վերելակ Հավասարեցնող
մկրատ վերելակ հատ 1 Չինաստան Չինաստան 1 089 658
12. 8536508008 Ավտոմատ փոխանցման փոխարկիչ Ամբողջական ավտոմատ շահագործում, ներառում է 38 հատ միակցիչներ կգ 60 Չինաստան Չինաստան 288 382
13. 8536508008 Արգելակի յուղի
փոխարկիչ Արգելակի յուղի
փոխարկիչ կգ 37 Չինաստան Չինաստան 149 030
14. 8428102002 Օդաճնշական Հիդրավլիկ մեքենայի
մեկտեղանի վերելակ Օդաճնշական Հիդրավլիկ
մեքենայի մեկտեղանի
վերելակ հատ 1 Չինաստան Չինաստան 795 470
15. 8467295100 Վակուումային հղկիչ Վակուումային հղկիչ հատ 1 Չինաստան Չինաստան 114 192
16. 9403105100 Աշխատանքային
սեղան Աշխատանքային սեղան կգ 100 Չինաստան Չինաստան 137 030
17. 8518408008 Շասսիի կասեցման
աննորմալ ձայնի հայտնաբերում Շասսիի կասեցման
աննորմալ ձայնի հայտնաբերում հատ 1 Չինաստան Չինաստան 1 006 434
18. 8462610099 100T Electrical Hydraulic Shop Press H շրջանակ 100T Electrical Hydraulic Shop Press H շրջանակ հատ 1 Չինաստան Չինաստան 704 504
19. 8426990000 Սարք Creeper Սարք Creeper հատ 1 Չինաստան Չինաստան 12 968
20. 8409910008 Շարժիչի տակդիր Տարողությունը՝ 1250 ֆունտ կգ 25 Չինաստան Չինաստան 18 580
21. 8708405009 Փոխանցման տուփ Տարողությունը՝ 0,5 տոննա կգ 25 Չինաստան Չինաստան 25 548
22. 8426200000 Խանութային կռունկ Տարողությունը՝ 2
տոննա հատ 1 Չինաստան Չինաստան 47 999
23. 8458112000 Կտրող մեքենա Անիվ CNC
խառատահաստոց Rim Diamond կտրող մեքենա Անիվ CNC
խառատահաստոց հատ 1 Չինաստան Չինաստան 2 554 794
24. 8425190009 EV մարտկոցի տուփի բարձրացնող
հարթակ EV մարտկոցի տուփի բարձրացնող հարթակ հատ 1 Չինաստան Չինաստան 408 380
Ընդամենը 22 600 067
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
17.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ